Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար 

«Լիլուի Կայծերը», փոխվարչապետերի թափուր հաստիքներն ու նվազագույն հաշվով հաղթանակը

Վերջին լուրեր

Երբ հայտարարում են, որ Վրաստանում ավելի շատ են գիրք կարդում, քան մեր երկրում՝ Հայաստանում, որի մայրաքաղաքն, ի դեպ, այս տարի հռչակվել էր որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, ոմանք ուղղակի անտարբերությամբ զարմանում ու էքստազի մեջ են ընկնում։ Եվ իրոք, զարմացողները ճիշտ են, միանշանակ մենք ավելի շատ ենք կարդում, քան վրացիները, փաստերն են խոսում դրա մասին, այստեղ բուն մատերիայի խնդիրն է գլխավոր դերը խաղում։ Ի՞նչ եք կարծում, եթե մեր գետնանցումներում ու գրախանութներում, ՐԱՖՖՈՒ «Կայծերի» փոխարեն վաճառվեր «ԼԻԼՈՒԻ ԿԱՅԾԵՐԸ» կամ «ԼԻԼՈՒԻ ԲԵՐՄԱՆԸ», ապա ինչ-որ մեկը փորձ կանե՞ր անգամ նմանատիպ հայտարարություն անելու։ Իհարկե ոչ, հավատացե՛ք, այդ պարագայում մենք կգերազանցենք բոլոր վարկանշային աղյուսակները ընթերցողների թվով։ Պատկերացրե՛ք, «ԼԻԼՈՒԻ ԿԱՅԾԵՐՈՒՄ» կարող եք կարդալ, թե ինչ մեքենա է վարում ԼԻԼՈՒՆ ու ինչ վիճակում է վարում, ինչ հայհոյանքների «զինանոցի» է տիրապետում և այլն, պատկերացնո՞ւմ եք։

Ամենայն հավանականությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախապես ի նկատի էր ունեցել այս փաստը, երբ հայտարարել էր, որ Հայաստանում բիզնես սկսելը բավականին դյուրին գործ է, ուղղակի բիզնես անողներ չկան։ Իհարկե, մեր նախարարը, բավականին գրագետ ձևով հիմնվելով այս իրողության վրա, հուշել էր բոլոր սկսնակ բիզնեսմեններին, որ արդեն կարելի է սկսել։ Կկարդա «ժողովուրդը», կգործի բիզնեսը, կբարգավաճի Հայաստանը։ Իսկ այն, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, մինիմում կարելի է ՄԻՖ կոչել։ Ինչպե՞ս կարելի է նմանատիպ բարձրագոչ հայտարարություններ անել, երբ մեր երկրում ընդամենը փոխվարչապետի մի քանի թափուր հաստիք կա, չի կարելի, չէ՞։ Ուղղակի այդ աշխատատեղերում էլ որակյալ աշխատուժի կարիք կա. վարչապետն այլևս ի զորու չէ այսպիսի խելահեղ տեմպով աշխատել. որակյալ փոխվարչապետեր են չէ՞ անհրաժեշտ ջղայնանալու համար։ Հավատացե՛ք, հեշտ չի մի նախարարությունից մյուս նախարարություն վազել ու նկատողություններ անել, վարչապետն էլ ստիպված հրապարակավ հայտարարում է դրա մասին. ի՞նչ կա որ, մարդ ես, համապատասխան չափանիշներով մեկը, միգուցե, գտնվի։ Լսելով վարչապետին՝ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հայտարարում է, որ քաղաքապետարանին շտապ անհրաժեշտ է 300 վարորդ՝ 80 հազար դրամ աշխատավարձով։ Ի՞նչ կա որ, Սարգսյանին կարելի՞ է գովազդել իր թափուր հաստիքները, Մարգարյանի՞ն՝ ոչ։ Ինչքա՞ն կարելի է ավտոբուսների պատուհաններից կախել, որ քաղաքապետարանին անհրաժեշտ են D վարորդական կարգ ունեցող վարորդներ։ Դե, միանգամից տենց էր, իզուր չէր, որ Տարոն Մարգարյանը չհայտարարեց, որ այսուհետև 117 համարի երթուղին վերածվում է 76 համարի, 108-ը՝ 18-ի…, ժողովուրդն էլ կանգառներում իրար չէր խառնվի, երբ երկու նույն համարներով երթուղայիններից չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել։ Վերջում էլ մեր վարչապետը որոշեց խրախուսել ժողովրդին, որ իր ասած որակյալ աշխատուժն ավելի շուտ տեսանելի լինի, ու դրա համար էլ բարձրացրեց տեղից արդեն «շատ» նվազագույն աշխատավարձը, այն էլ ինչքանով՝ 2500 դրամով. ահռելի գումար՝ մի ամբողջ օր կարելի է դրանով, ժողովրդի լեզվով ասած, «յոլա գնալ»։

Այնուհետև ապահարզան, այն էլ ի՜նչ ապահարզան, ապահարզան «по азат демократски». այս շաբաթ «Ժառանգությունը» բաժանվեց «Ազատ դեմոկրատներից» «դավաճանության» պատճառով։ Փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները վերջապես գտան իրենց հանգուցալուծումը, այլևս երբեք Րաֆֆի Հովհաննիսյանը չի համագործակցի ճաղատ ու օպտիկական ակնոցներով Քոքոբելյանի հետ, վե՛րջ։ Մինչև վարչապետն ու քաղաքապետը լայնամասշտաբ գովազդային գործունեությամբ և աշխատողների փնտրտուքով են զբաղված, Սերժ Սարգսյանը նախօրոք՝ չորս օր առաջ, շնորհավորում է մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի տոնը։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ շուտ ու առաջինը շնորհավորելով մեր վարկանիշն իջնում է, սխալվում են՝ այսպես են կարծում միջազգայնագետներն ու քաղաքագետները՝ դա լուրջ դիվանագիտական քայլ համարելով։ Ու պատկերացրե՛ք, ավելի լավ, որ մենք շուտ շնորհավորեցինք «սև» Թուրքիայի տոնը. ստացվեց՝ այնպիսի տոնակատարություն եղավ, որ ամբոխին ստիպված ջրցան մեքենաներով ստացվեց ցրել, թե չէ հետո ասելու էին՝ «հայերը աչքով տվեցին»։ Եվ վերջապես, այս շաբաթ չի կարելի չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել այն գործիչների հիշատակին, ովքեր զոհ գնացին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այս սարսափելի ոճիրին, որը տեղի ունեցավ Ազգային Ժողովում։ Խաղաղություն նրանց հոգիներին։                                                

Իսկ Փարիզում էլ Լատինական Ամերիկայից հոգնած մեր արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի հոգնած արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Շաբաթվա վերջում էլ արդեն այցելուներից հոգնած Տաթևի ճոպանուղին տհաճ անակնկալ մատուցեց նրանց՝ թողնելով նրանց օդում ճանապարհի կեսին։ Բոլորին անխափան ճանապարհ ջրում, օդում և, ամենակարևորը, կյանքում:

Բարի ու բեղմնավոր շաբաթ բոլորին։

Ու վերջապես հաղթանակ նվազագույն հաշվով…

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-ի
Ամենադիտված