Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Իշխանության վերարտադրումն ու «փրկիչ ընդդիմադիրները»

Վերջին լուրեր

Մոտենում են «հերթական»՝ 2013 թվականի նախագահական ընտրությունները, ընտրություններ, որ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ստեղծում իշխանության գլուխ կանգնած ուժերի համար՝ դնելով նրանց վերարտադրման խնդրի առաջ։ Սակայն, ինչպես ականատես ենք լինում, իշխանությունները ցանկացած «հերթական» ընտրություններում կարողանում են լուծել այդ խնդիրը։ Վերարտադրման այդ մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են, և կատարելագործվում են նաև այդ վերարտադրմանը հնարավոր խոչընդոտ հանդիսացող ուժերի փչացման, իշխանության համար մղվող պայքարին մասնակցող ձևական սուբյեկտների վերածելու մեխանիզմները։ Կարճ ասած, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունները խաղում են իշխանությունների կողմից թելադրվող խաղի կանոններով՝ դրանով իսկ կամա թե ակամա խաբելով երկրում տիրող իրավիճակից դժգոհ զանգվածներին, նրանց մեջ ևս մեկ անգամ արթնացնելով որևէ փոփոխության հույս ու ակնկալիք։

Ի սկզբանե կուսակցությունները պետք է կատարեն մեկ գործառույթ՝ հանրության մեջ եղած տեսակետները, գաղափարները, մոտեցումները վերցնել, տալ դրանց հստակ ձևակերպումները, գաղափարախոսությունն ու երկրի ապագայի տեսլականը, դրա շուրջ ստեղծել քաղաքացիների մոբիլիզացիա, որը, գալով իշխանության, կստեղծի համապատասխան օրենսդրական դաշտ, կիրականացնի համապատասխան գործողություններ ու քայլեր ենթադրվելիք պետությունը կառուցելու համար։ Իշխանության մեջ գտնվելու ընթացքում կուսակցությունների առաջնային խնդիրն է վերցնել հանրության մեջ տեղ գտած խնդիրները, տալ դրանց քաղաքական ձևակերպում, բերել քաղաքական օրակարգ և փնտրել դրանց լուծման ուղիները։

Ի՞նչ ունենք մենք։ Մենք ունենք կուսակցական համակարգ, որը չի իրականացնում կամ չի կարողանում իրականացնել վերը նշված ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ գործառույթը։

Իշխանական կուսակցություններն ընտրություններից առաջ զբաղվում են միայն իրենց սահուն վերարտադրման ապահովմամբ, իսկ միջընտրական ժամանակահատվածում՝ կապիտալի կուտակմամբ։

Ընդդիմադիր ուժերի մեծ մասը զբաղված է միայն հրապարակային ելույթներով, իշխանությունների կատարած սխալների ի հայտ բերմամբ և դրանց՝ որպես նրանց դեմ խաղաքարտ օգտագործելով, երբեմն քաղաքացիական դաշտում գործող անձանց ու նախաձեռնությունների վրա ցեխ շպրտելով։ Կարճ ասած, բոլոր հնարավոր միջոցներով իշխանության գալու մոլուցքով տառապող կուսակցություններն առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով և իրականում որևէ էական փոփոխությունների չեն կարող բերել։ Այս տեսակետն ավելի է ամրապնդվում այսօրվա իրավիճակում, երբ համակարգային փոփոխությունների մասին բարձրաձայնող, իրեն «արմատական ընդդիմություն» կոչող ուժը համագարծակցության մեսիջներ է ուղղում այդ նույն համակարգի անքակտելի մաս կազմող մեկ այլ ուժի՝ դա պատճառաբանելով որպես հանրապետության «գլխավոր հրեշից» ազատվելու միակ միջոց։ Սակայն նույնիսկ այս տրամաբանության դեպքում, ըստ էության, ոչինչ չի փոխվում, այլ ուղղակի «արմատական ընդդիմությունը» մասնակից է դառնում նույն համակարգի վերարտադրմանը՝ միգուցե այստեղ լուծելով միայն մեծ խրախճանքին իր մասնակցությունն ապահովելու խնդիրը։ Այսպիսով՝ 2008 թվականի արմատական ընդդիմությունը վերածվում է «արմատական ընդդիմության»՝ դրանով իսկ իր վրա վերցնելով հանրության մեջ կուտակվող և հնարավոր հանրային պայթյունի նախադրյալ հանդիսացող բացասական լիցքերը ցրելու պատվավոր դերը։

Իրեն ընդդիմություն համարող մեկ այլ ուժի մասին խոսելը կարելի է համարել ավելորդ։ Այդ ուժը, ըստ էության, գոյություն չունի, իսկ «առաջնորդը» գտնվում է տվայտանքների ու փնտրտուքների մեջ։ Այս ուժը սպառված կարելի է համարել մայիսի 6-ից։ Փոխելով իր մարտավարությունն ու մասնակից դառնալով «լուրջ քաղաքական» գործընթացներին՝ նա կորցրեց թե՛ իր հեղինակությունը, թե՛ հանրային աջակցությունը։

Կուսակցական համակարգը, և առհասարակ կուսակցական քաղաքականությունը, սպառել է իրեն։ Սակայն կա մեկ այլ ցավալի փաստ. ներկա իշխանություններից դժգոհ զանգվածները կամ գտնվում են ծայրահեղ հուսահատության մեջ՝ այլևս իրավիճակի փոփախության մասին անգամ չմտածելով և հեռանալով երկրից, կամ էլ դեռ հույսեր են կապում ընդդիմադիր (այսուհետ՝ «ընդդիմադիր») կուսակցություների հետ։

Այս բոլոր բացասական երևույթներին զուգահեռ՝ կատարվում են դրական տեղաշարժեր քաղաքացիական սեկտորում։ Օրեցօր ուժեղանում է քաղաքացիական հատվածը, որն առաջ է քաշում խնդիրներ, ինքնակազմակերպվում, այդ խնդիրները բերում քաղաքական օրակարգ, դնում դրանց լուծման ուղիները և մտածված ու անկոտրուն պայքարի միջոցով հասնում դրանց լուծմանը։ Սակայն այս ամենին խոչընդոտ են հանդիսանում մի կողմից իշխանությունները, մյուս կողմից՝ ընդդիմությունը։ Իշխանությունների քայլերը պարզ են ու հասկանալի, մեր պայմաններում ՝ նույնիսկ տրամաբանական, քանի որ կայացած քաղաքացիական հասարակությունը ենթադրում է այս համակարգի վերջը։ Իսկ «ընդդիմության» վարվելաձևն առնվազն անհասկանալի է։ Անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ «ընդդիմությունն» էլ պայքարում է համակարգային փոփոխությունների համար։ Սակայն դա բնական է «ամեն հեռացողից հետո ուժեղացող» ուժի համար։ Այս տեսակ ուժերի համար կենսագործունեությունն ապահովելու պարտադիր պայման են պարբերաբար տեղի ունեցող ընտրություններն ու «փողոցը»։ Այս դեպքում քաղաքացիական պայքարներն ըստ էության վերցնում են «փողոցը»՝ ընդդիմադիրներին թողնելով ձեռնունայն։ Սակայն իրական փոփոխություններ ցանկացող ուժերը պետք է նպաստեին այդ նույն քաղաքացիական սեկտորի ուժեղացմանը։

Այսպիսով, մոտենում են նախագահական ընտրություններ, որոնք ամեն դեպքում ենթադրում են որոշակի բարենպաստ պայմանների ստեղծում որակական փոփոխությունների իրագործման համար։ Կհաջողվի՞ արդյոք քաղաքացիական խմբերին և ընդդիմադիր հատվածին (խոսքը չի վերաբերում ամբիոններից խոսացողներին)՝ չնայելով գախափարական բազմազանությանը, ձևավորել իշխանության հասնելու համար չդեգերող, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող «քաղաքացիական ճակատ», որն ընտրությունների ընթացքում և դրանից հետո լիակատար ճնշման կենթարկի իշխանություններին՝ դրանով բերելով իրավիճակի փոփոխություն։

Սևակ Մամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված