Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Իլայի» բյուջե՝ «իլայի» ներկայացմամբ

Վերջին լուրեր

Հերթական անգամ կառավարությունը չկարողացավ նորմալ պատասխան տալ իրեն տրվող հարցերին: Հարցն այն չէ, թե կառավարությունում աշխատող տնտեսագետներն ավելի վատն են, քան Ազգային ժողովի նրանց գործընկերները: Հակառակը՝ սկզբունքորեն գործադիրում տնտեսագիտական ուղեղներն ավելի են թրծվում, պետք է որ ավելի ճկուն լինեն ու կարողանան ավելի արագ կողմնորոշվել ու հակահարված տալ իրենց նեղը գցել ձգտող օրենքներ գրելու մեջ գուցեև ինչ-որ չափով բթացած ուղեղներին: Հայաստանի ԱԺ-ում սակայն այսօր՝ 2013թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ, այլ պատկեր էր:

Եթե նախկինում Տիգրան Սարգսյանի կառավարությունը գոնե փորձ էր անում իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային գերազանցության կենտրոն-պետության (գոնե երազներում) կառավարություն և, ըստ այդմ, ԱԺ էր բերում ու հանրությանը ներկայացնում հենց նման հավակնություններով բյուջե, ապա այս տարի պատկերը միանգամայն այլ էր:

Չկա տարի, որի բյուջեն ինչ-որ պիտակ չստանար.... Այս տարվա բյուջեին դեռ անուն չէին կպցրել, լրագրողներն ու պատգամավորներն անգամ փորձում էին կատակել ու ամեն մեկը իր կողմից մի անուն ասել՝ «սողացող», «քաշ էկող», «նախագահականին ընդառաջ» «խեղճուկրակ»... Ելնելով պետական փաստաթղթի ներկայացման ձևից՝ այս բյուջեին կարելի է անգամ «իլայի» որակավորումը տալ. էնքան որ մի բան գրել են, էնքան որ ձգտել են մի կերպ պահպանել անցյալ տարվա ցուցանիշները ու էդ ամենից հետո էնքան որ էկել էին ԱԺ՝ էնքան որ մի բան ասելու, պատգամավորների բերանը փակելու: Բերանը փակել, սակայն, այդքան էլ չստացվեց:

Եթե չորրորդ գումարման Ազգային ժողովի որոշ կիսագրագետ պատգամավորների մոտ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կարող էր իրեն սուպեր տնտեսագետի տեղ դնել ու դեռ մի բան էլ հեգնական պատասխաններ տալ, ապա այս անգամ թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ՀՅԴ-ում նեղողներ կային: Այլ հարց է, որ նեղողների՝ իբր թե նեղիչ հարցերին կարելի էր ոչ միայն լավ պատասխանել, այլև ջախջախիչ հակահարված հասցնել: Կառավարության՝ բյուջե ներկայացնող պարոնները պարզապես, կարծես, դասին մի փոքր լավ չէին պատրաստվել: Ինչպես պարզվեց, բյուջե գրողը՝ երևի թե հիմնական գրողը, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էր, որը հենց տեսնում էր շեֆը նեղն է ընկնում՝ միանգամից օգնության էր հասնում: Հրանտ Բագրատյանն ապացուցելու համար իր ասածը, թե ստվերային տնտեսությունն աճել է, օրինակ բերեց պետական եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության նվազումը՝ 2011-2013թթ.՝ 22,77%-ից 22,74%: Միանգամից երևաց, որ ֆինանսների նախարարը պարզապես բյուջեի փաստաթղթի այդ էջը չէր նայել, քանի որ նա պատասխանեց, թե «հարկային օրենսդրության փոփոխությունների և վարչարարության ոլորտում կատարվող միջոցառումների շնորհիվ պետական բյուջեի եկամուտները չեն կարող նվազել: Իսկ հարկային եկամուտների կշիռը ՀՆԱ-ում աճել է»: Այն, ինչ չկարողացավ պատասխանել նախարարը, արեց լրագրողը՝ մասնագիտությամբ տնտեսագետ Սամվել Ավագյանը, որը բացատրեց, որ, ըստ կառավարության կողմից ներկայացված ուղերձի, պետական եկամուտների կշիռը ՀՆԱ-ում 2011-13 թթ. իրոք նվազել է, սակայն դա տեղի է ունեցել պաշտոնական դրամաշնորհների հաշվին (արտասահմանից ստացվող նվիրատվություններ), իսկ ներքին աղբյուրների հաշվին եկամուտներն իրապես աճել են նաև ՀՆԱ-ում: Իսկ երբ Պավել Սաֆարյանի ուշադրությունը հրավիրեցինք այս հանգամանքի վրա, որ այդքան էլ լավ չեն կարողանում պատգամավորների հարցերի տակից դուրս գալ, վերջինս մի փոքր նեղվեց և սկսեց արդարանալ.

«Դե, Բագրատյանի մոտ լագ ա տվել: Ինքը մնացել ա 96 թվին ու չի պատկերացնում ինչ ա ասում, որ ժամանակները փոխվել են: Էնքան որ պոպուլիզմ ա: Կամ Մելքումյան Միշան որ հարց ա տալի, ես ինչի չգիտե՞մ՝ հարցը տալիս ա, բայց նա սկի չի էլ հասկանում, ես հո գիտեմ, որ ինքը սկի չգիտի իրա հարցի պատասխանը: Էդ ախր էնքան էլ ճիշտ չի, ուզում են օգտվեն նախարարի պարկեշտությունից, դրա համար չլսեցի՞ր, էն որ հարցնում էր, հենց ասի կոէֆիցիենտը ասա՝ արդեն ձենը կտրեց, չկարաց բան ասի: Նագլիությունը էդքան էլ լավ բան չի, է՜»:

Այսպես «իլայի», «լագ տված կամ չտված» էլ մտնելու ենք 2013թ.:

Պետության գլխավոր փաստաթղթով եկամուտները մոտ 1 տրիլիոն 32 միլիարդ դրամ են՝ մոտ 13 տոկոսով ավելի նախորդ տարվանից: Կառավարության ամենահերոսական քայլը գերմարդկային ճիգերի գնով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելն էր: Հաջորդ տարի սակայն սպասվում է մոտ 4 տոկոսանոց գնաճ, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց չավելացող աշխատավարձերի ու թոշակների պայմաններում ավելի վատ են ապրելու, քան այս տարի՝ «էրեկ լավ էր, քանց վուր էսօր»: Դրա հետ մեկտեղ 2013թ. ենք մտնում պաշտոնական (հաստատված ՀՀ ֆինանսական ղեկավարների կողմից) 35 տոկոսանոց, իսկ «Amnesty international»-ի տվյալներով՝ 44,6 տոկոսանոց ստվերային տնտեսությամբ: Այս ամենով հանդերձ, իշխող կուսակցության ձևավորած կառավարության ղեկավարը հայտարարում է, որ 2013թ. պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների զարգացում:

Նման սկզբունքներ, դրանց կողքին շատ ավելի նախաձեռնողական քաղաքականությունից բխող սկզբունքներ Տիգրան Սարգսյանը հայտարարում է արդեն 4 տարի, այն լուսավոր օրից սկսած, երբ նախագահ Սերժ Սարգսյանը գործադիրի պաշտոնում որպես իրեն փոխարինող տեսավ միայն և միմիայն Տիգրան Սարգսյանին:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված