Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ստի և մանիպուլյացիաների վրա «բռնված» պաշտոնյաների թոփ 10-յակը

Վերլուծական

Թավշյա հեղափոխությունից հետո հանրության մոտ փորձ էր արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ հեղափոխական պաշտոնյաները բաց, թափանցիկ և ինչն էլ ավելի կարևոր է՝ անկեղծ են լինելու հանրության հետ: Սակայն, հինգ տարի անց կարող ենք փաստել, որ այս մի խոստումն էլ գրվել է սառույցին, ըստ այդմ ունենք պաշտոնյաներ, ում արված պնդումները և հայտարարությունները կարճ ժամանակ անց հերքվել են, այսինքն՝ դրանք հանրային կարծիքի պարզ և պրիմիտիվ մանիպուլյացիաներ էին:

Դիցուք՝ Փաշինյանի գլխավորած կուսակցության ՔՊ-ի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նշված են, որ կուսակցության ուղենիշն են ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ ՔՊ-ն պնդում էր, որ իր արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Մասնավորապես, ընտրություններից հետո ՔՊ-ի նախընտրական ծրագրում խմբագրվել է Արցախյան հակամարտությանը վերաբերող բաժինը, որն այժմ հետևյալ բովանդակությունն ունի. «Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական»: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը: 

Ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ստել է՝ խոսելով ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթի դրույթների մասին։ Նրանք պնդում են, որ ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակ պարունակում էր նաև սպառազինության աջակցություն, դրա մասին վկայում են և բաց աղբյուրները, և իրենց ունեցած տեղեկատվությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել է իր ֆեյսբուքյան էջով: Մինչդեռ դրա նախորդող օրը նախարարը հայտարարում էր, որ պահման պայմանները համապատասխանում են նորմերին:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը օրեր առաջ ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակել էր տվյալներ, որ 2021-ին 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։ Մինչդեռ, վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ շահումով խաղերի և այդ ոլորտի ամբողջ շրջանառությունը 2021-ի ինն ամիսներին կազմել է մոտ 200 մլրդ դրամ, այսինքն՝ 16 անգամ քիչ, քան պատգամավորն է նշել: 

 «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։ Մինչդեռ, 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։

 Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը եւ կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։ Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2022-ի տարեվերջ։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչեւ տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց: 

2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: Ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։ Այսպիսով, փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։

2020 թվականի փետրվարի 27-ին այն ժամանակ դեռ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, եւ սա այն դեպքում, երբ արդեն այդ ժամանակ այդ հիվանդությունն աշխարհում խլել էր 2700-ից ավելի մարդու կյանք:

Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո պետք է բացվեր: Նման պնդում պատգամավորը արել է հենց ճանապարհի փակվելու առաջին իսկ օրը, ճանապարհը փակ է մինչ այս պահը:

«Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են». սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից ամիսներ անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, եւ այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված