Հարյուր և մեկ հայրեն
Գիտություն և Մշակույթ
Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ ու արձակագիր Գիվի Շահնազարի հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր և մեկ հայրեն» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Քուչակի գիրքն այսպես չի կոչվում, բայց քանի որ թարգմանվել է հարյուր մեկ հայրեն, անվանվել է այսպես:
Գիրքը ներկայացրել է մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուուան: Շնորհանդեսին մասնակցում էին հայ և վրաց գրողներ, մտավորականներ: Ներկա էր նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում