Արևմուտքում հայտարարել են՝ Մոսկվայի սահմաններից դուրս ցանկացած հանդիպում պատրանք է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է ժամանի Մոսկվա՝ հանուն հակամարտության կարգավորման։ Նման կոչով հանդես է եկել Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում:
«Եթե Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին Մոսկվայում այցելեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա ես, հավանաբար, կհավատայի խաղաղ ջանքերի իսկությանը։ Մոսկվայի սահմաններից դուրս ցանկացած հանդիպում ընդամենը խաղաղության պատրանք է», - նշել է քաղաքական գործիչը։
Մեման հավելել է, որ հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ է դրան վերջ դնելու իրական ցանկություն, ինչպես նաև հակառակ կողմին թշնամի համարելուց հրաժարվելը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում