Բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 29-ին, ժամը 07։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
Երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում