Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները Շվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահին Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ COP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելի Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Մենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակում 

Քրեական անցյալով «աչքի ընկած» պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Թեև Հայաստանի իշխանությունները, պատեհ և անպատեհ առիթները օգտագործելով հայտարարում են, որ իրենք պայքարում են քրեական ենթամշակույթի, կաշառակերության և կոռուպցիայի դեմ, սակայն իրականությունն այնպիսին է, որ մի շարք անձինք, ովքեր այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, նախկինում քրեական գործերի ֆիգուրանտներ էին:

Դիցուք՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայության ժամանակ հրամանատարի նկատմամբ բռնություն է գործադրել, 2006 թվականին դատապարտվել 2 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներմամբ։ 

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը համայնքում հայտնի է որպես ալյումինի «ֆանատ», ընդ որում, առնվազն երկու անգամ իր այդ «ֆանատիզմի» արդյունքում հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2002 թ. ապրիլի 29-ին Վայքի առաջին ատյանի դատարանը «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով դատապարտել է Մխիթար Կոլյայի Մաթևոսյանին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատապարտվածը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ այդ պահին գործել է համաներման որոշումը:

Թալինում, ինչպես գիտենք, համայնքապետ էր ընտրվել Տավրոս Սափեյանը։ Սափեյանի անունը շոշափվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած կրակոցների գործով, որով ներգրավվել էր որպես կասկածյալ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով մուտք էին գործել ՋՕԸ և փորձել իրենց կրտսեր որդուն՝ Տավրոս Սափեյանին նշանակել պետի տեղակալ: 

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանն անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց` դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»»: Նա կես տարի անգամ ազատազրկվեց, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց:

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Դրանից հետո Արսենյանը ՔՊ ցուցակով ընտրվեց համայնքապետ:

Վանաձորի ներկայիս համայնքապետ Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ըստ Ազատություն ռադիոկայանի, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու մեջ։

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը նույնպես նախկինում դատվածություն է ունեցել:

2020 թվականի փետրվարին մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ Աջափնյակ վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Գևորգ Բաբայանն Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկի՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում 3 առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: Դրանից հետո ոստիկանությունը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դրանից հետո սկսվեց զավեշտը, երբ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Բաբայանը նշանակվեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

 Չարենցավանի իշխանական թեկնածուն՝ Արթուր Գալստյանը, ով, ի դեպ, այդպես էլ չընտրվեց, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում «Ճնդո» մականունով է հայտնի։ Կիսագողական, «ճշտով ապրող» Գալստյանի մասին լուրեր կան, թե նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրներն են աջակցում։ Տարիներ առաջ որդին դատվել է մարդ սպանելու համար. տղայական «ռազբորկայի» ժամանակ դանակահարել է մի երիտասարդի։ 

Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ, պարզվում է, հետախուզում է հայտարարված եղել՝ բանակից խուսափելու համար։ Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ Մաթևոսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան
Ամենադիտված