Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

PR, PR մինչև վերջ. ովքեր են պարծենում նախկինների ձեռքբերումներով

Վերլուծական

Ամիսներ առաջ գրեթե բոլոր իշխանական լրատվամիջոցները և ՔՊ-ական պաշտոնյաները մեկը, մյուսին հերթ չզիջելով, հայտնում էին, որ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է փորձնական չվերթ։ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել Երևանից Կապան կանոնավոր չվերթների իրականացումը։ Այնուհետև պարզվեց, որ բնավ էլ առաջին անգամ չէր, իսկ առաջին անգամը ոչ այնքան հեռավոր 2017 թվականին էր:

Սա, անշուշտ, առաջին դեպքը չէ: Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն՝ թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Ասվածը վերաբերվում է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում բազմաթիվ «հաջողություններ» կերտվել են դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում: 2019 թվականի հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում էր միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս պետք է մեկներ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն 2018-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Հունվարի 18-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց՝ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», իսկ հոդվածը վերնագրված է՝ «Shaping the future of democracy in Armenia»՝ փաստացի հպարտանալով Կարապետյանի՝ Դավոսում գրանցած հաջողություններով: 

Նիկոլ Փաշինյանը նաև իրեն է վերագրել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գործարկման` Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը՝ նույնությամբ կրկնելով էլեկտրագնացքի գործարկման հետ կապված գործողությունները։ Աեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սկսելու է սպասարկել նոր էլեկտրագնացքը։ 2018 թվականի մարտի 3-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով Երևանի երկաթուղային կայարանից ուղևորվել էր Գյումրի՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում իր աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Այս կապակցությամբ կառավարությունը մամլո հաղորդագրություն էր տարածել՝ «Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով»։

Չմոռանանք նաև Սինգապուրի հետ այդքան փիառված պայմանագրերի կնքումը, որոնք նույնպես բանակցվել են դեռևս Կարեն Կարապետյանի՝ Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Դեռևս 2017 թվականին էր որոշվել և ծրագրավորվել, որ օրենսդրական փոփոխությունների և «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործման արդյունքում 2018թ. կապահովվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ, թաղման նպաստ նշանակելու դիմումն առցանց ներկայացնելը, ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգի ներդրումը, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելը (վերահաշվարկելը) և վճարելը: Դա այն է, ինչով հեղափոխությունից հետո հպարտանում էր սոցապ.նախարար Զարուհի Բաթոյանը:

Հայաստան Համահայկական հիմնադրամի 2019 թվականի գործունեության հաշվետվության մեջ անչափ հուզիչ պատմություններ են ներկայացված այն մասին, թե ինչպես են հիմնադրամի աջակցությամբ Աղետի գոտու մի շարք ընտանիքներ ազատվել այսպես կոչված` դոմիկներից: Նշենք, որ այս ծրագիրը նոր չէ: 2015թ.-ից ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամը Գյումրիում տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում: Դոմիկներն աստիճանաբար ջնջվում են Գյումրիի համայնապատկերից: Ծրագրի իրականացման ընթացքում 45 ընտանիք (44-ը` Գյումրիում, 1-ը` Վանաձորում) տնակից տեղափոխվել է լուսավոր, ընդարձակ, վերանորոգված, կահավորված և գեղեցիկ բնակարաններ: 

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքի գլխավոր առհավատչյան էր ներկայացվում ՔԿՀ-ում նոր սննդակարգի ներդրումը: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ՔԿՀ-ում պահվող անձանց սովամահ էին անում, իսկ սիրո և թավշյա հեղափոխության պահապանները աչքի են ընկնում իրենց բացառիկ մարդասիրությամբ: Մինչդեռ իրականում ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի եւ դրանց շահագործման, անկողնային եւ հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները, որ սահմանվել էին կառավարության 2003 թվականի թիվ 413-Ն որոշմամբ, փոփոխության են ենթարկվել դեռևս Արփինե Հովհաննիսյանի նախարար եղած ժամանակաշրջանում՝ 2016 թվականին: 

ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ 2017-ին աշխատանք էր սկսվել Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբԱյսօր գործող իշխանությունները հայտարարում են, որ հսկական առաջընթաց են գրանցել նմանատիպ ձկնաբուծարանների կառուցման գործում: Մասնավորապես, այդ մասին հայտարարում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Դեռևս 2017-ից ընթացքի մեջ էին Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 15.45 մլրդ դրամ: Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման և Վանաձոր համայնքի փողոցների վերանորոգման արդյունքում Վանաձոր քաղաքում ամբողջովին բարելավվել է Մ-6 և Մ-8 միջպետական նշանակության ճանապարհները կապող փողոցների վիճակը: Հեղափոխությունից հետո դրանով հպարտանում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մեկ այլ օրինակ է «Հյուսիս-հարավը», որով այդքան պարծենում էր Հակոբ Արշակյանը, երբ դեռ տրանսպորտի և կապի նախարար էր: Արշակյանը հանդիպում էր ներդրումային ծրագրի ենթակապալառուների հետ՝ գովազդելով իրեն, մոռանալով, որ Գագիկ Բեգլարյանի կառավարման տարիներին է կառուցվել Հյուսիս-Հարավի առ այսօր միակ գործող հատվածը, իսկ նոր պոտենցիալ ներդրողների ներգրավման առաջին քայլը արել է հենց Բեգլարյանը՝ բանակցելով չինական կողմի հետ: 2018 թվականի մարտի 5-6-ը Հայաստանի նախագահությամբ անցկացվող «Տրասեկա» միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցը, որը ներկայացրել է այդ ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը: Հեղափոխությունից հետո այս հարցը նման բարձր մակարդակում այլևս չի քննարկվել, ավելին՝ «Հյուսիս-հարավի» կառուցման տեմպերը գրեթե զրոյի են հավասարվել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ է փիառվում նախկինների հաշվին: Կառավարության փետրվարի 3-ի նիստում հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական իշխանությունների մոտ իսկական սովորություն է դարձել սեփականաշնորհել նախկինների ձեռքբերումները...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված