Թարգմանիչը «պատերազմ է հայտարարել» Պուտինի և Էրդողանի բանակցությունների ժամանակ
Համաշխարհային ՄամուլՍոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ թուրք թարգմանիչը լեզվի սայթաքում է արել։ Այս մասին հայտնում է «Դուք լսում էիք Մայակին» տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված ուղերձի թարգմանության ժամանակ թարգմանիչը սխալվել է՝ ասելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմում են միմյանց դեմ։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ է, էէէ… Ուկրաինայի և Ռուսաստանի միջև», - ասել է թարգմանիչը: