Նախաձեռնվել են քրեական վարույթներ. Գլխավոր դատախազություն
Իրավունք
ԱԺ նախկին պատգամավոր անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ դեռեւս 2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացված հաղորդման հիմքով։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին ներկայացված հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն)։
Նախաքննությունը կատարվում է մեկ վարույթի շրջանակում։
Ինչպես հայտնել ենք՝ Անի Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում ահազանգ էր տարածել՝ իրեն հետապնդելու և աշխատավայրում հարձակման ենթարկվելու մասին։ Սամսոնյանը գրել էր, որ դեռևս հունվարին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ իրեն հետամտելու և խուլիգանության (այդ թվում՝ քաղաքական բնույթի) դեպքերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը