ՀՀ իշխանությունները Մոսկվայի խնդրանքով չեն արտաքսի ՌԴ քաղաքացիներին
Քաղաքական
Հայաստանից զրո մարդ է արտաքսվել Ռուսաստան: Եթե մարդը չի խախտում մեր օրենքները, նրա դեմ քրեական գործ չի հարուցվում: Եղել են իրավիճակներ, երբ մարդիկ բերման են ենթարկվել, բայց հանգամանքների պարզաբանումից հետո այդ առանձին դեպքերն ավարտվել են նրանով, որ նրանց ազատ ենք արձակել: «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի խնդրանքով ՌԴ ոչ մի քաղաքացի չի արտաքսվի քաղաքական պատճառներով։
«Ես երաշխավորում եմ ձեզ, սա պաշտոնական է»,– ասել է Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին