Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ընդդիմադիր համայնքապետերից ո՞վ առաջինը կկանգնի ժողովրդի կողքին

Վերլուծական

Արցախում իրավիճակը օր-օրի վատթարանում է, վտանգը սպառնում է արդեն ոչ միայն Հայկական երկրորդ պետությանը, այլ ընդհուպ մոտեցել է Հայաստանի սահմաններին: Այսօր Նախիջևանում հանդիպում է անցկացվել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որի ընթացքում, ըստ մամուլում առկա տեղեկությունների, առաջնային քննարկվող հարցը եղել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, իսկ պաշտոնական Երևանը չի հերքում, որ խաղաղության պայմանագրի մաս կարող է կազմել այսպես կոչված՝ անկլավների հանձնման կետը: Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Այս իրավիճակում, երբ սահմանամերձ գրեթե բոլոր մարզերը հայտնվել են թշնամու բացահայտ թիրախում, մեղմ ասած, տարակուսելի է ընդդիմադիր համայնքապետերի լռությունը և կրավորական պահվածքը: Անգամ եթե այդ համայնքները սահմամերձ չեն, արդյո՞ք այսօր այն իրավիճակն է, երբ լռելը ավելորդ ճոխություն է, որը մենք մեզ թուլ տալ չենք կարող: Դիցուք՝ Վարդենիսի համայնքապետարանը հանդես  է եկել հայտարարությամբ, որում հպարտորեն հերքում է տեղեկությունը, թե համայնքապետ Ահարոն Խաչատրյանը միացել է ժողովրդի պահանջին և ընդդիմության կողմից հայտարարված գործադուլի կոչին: 

Գյումրիի համայնքապետը նույնպես ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչ է, նա ներկայացնում է Սամվել Բալասանյանի քաղաքական ուժը: Սակայն, քաղաքի կառավարումը դե ֆակտ հանձնելով ՔՊ-ական փոխքաղաքապետերին, Վարդգես Սամսոնյանը մի կողմ է քաշվել և բացարձակապես որևէ քաղաքական գնահատական չի տալիս իշխանությունների վարած քաղաքականությանը:

Սահմանամերձ Տավուշի մարզում Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, նա էլ է այսօր լռում, չնայած պարզ է, որ եթե թշնամին հարձակվի՝ Բերդն առաջիններից մեկն է իր վրա ընդունելու այդ հարվածը:

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում  ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Քանի օր է անցել Փաշինյանի կողմից Արցախը վերջնականապես հանձնելու ծրագրի մեկնարկից, սակայն, Փարսյանը, ով թերևս ամենաընդդիմադիր համայնքապետերից մեկն է եղել, այսօր լռում է:

Լռում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այն Գորիսի, որն այսօր սահմանամերձ է դարձել և ընդունում է հազարավոր արցախցի բռնի տեղահանվածների, այն Գորիսի, որը վաղը կարող  է դառնալ նոր թիրախ Ադրբեջանի համար: Այն Առուշանյանը, ով ժամանակին թունդ ընդդիմադիր էր և Փաշինյանի հրաժարականի պահանջ էր հնչեցնում, մինչ այդ զենքը ձեռքին դիրքերում պաշտպանելով Գորիսը և Սյունիքը: Այսօր նա արդեն պնդում է, որ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել և ինքն էլ պետք է աշխատի վարչապետի հետ՝ ի շահ իր համայնքի:

Լռում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի տիկնոջն էր ծաղկեփնջով դիմավորում համայնքում: Նման լռության գինը կարող է լինել այն, որ վաղը Փարամազյանը ստիպված է լինելու դիմավորել արդեն ադրբեջանական զինուժը:

Մեղրիում, որը թերևս գլխավոր կռվախնձորն է այս ողջ պատմության մեջ, համայնքապետ էր ընտրվել Բագրատ Զաքարյանը, որը ներկայացնում է գոնե դե ֆակտո իրեն ընդդիմադիր հռչակած Հանրապետություն կուսակցությունը:

Ալավերդիում կոալիցիոն կառավարում է՝ «Ապրելու Երկիր»–ն ու ՀԱԿ-ը համատեղ են աշխատում: Սակայն ոչ առաջինը, ոչ երկրորդը չեն արտահայտվել ստեղծված  իրավիճակի մասին:  Լռում է նաև համայնքապետ Արկադի Թամազյանը:

Ո՞ւմ են սպասում այս համայնքների ընդդիմադիր ղեկավարները և ո՞ւմ կամ ինչի՞ն են վերջիններս ընդդիմադիր, եթե ստեղծված իրավիճակում, երբ վտանգի տակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, վերջիններս նախընտրում են լռել և ջրի տակ անցնել: Սակայն, այդ լռությունը երկար տևել չի կարող, պարզից էլ պարզ է, որ Արցախը հանձնողները վաղը հանձնելու են այն համայնքների մեծ մասը, որոնք ունեն ընդդիմադիր առաջնորդներ: Եվ այստեղ արդեն հարցն այլ է՝ այդ համայնքապետերից ո՞վ առաջինը կկանգնի հայ ժողովրդի կողքին և հայրենիքը պաշտոնից վեր կդասի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված