Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ Սահակյան Երկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ Սահակյան ՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը ՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ում ԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ ՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներով Մալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին Սամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման Բաղդասարյանին Ռուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբան Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներով Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը 

ՔՊ-ականների՝ հանրության գլխի տակ դրված «փափուկ բարձերը» և մանիպուլյացիաները

Վերլուծական

Վերջին ամիսներին բավական հաճախ կարելի է արձանագրել դրվագներ, երբ ժողովրդի հետ թափանցիկ աշխատելու և վերջինիս հետ անկեղծ լինելու խոստումով իշխանության եկած պաշտոնյաները մանիպուլացնում են հանրային կարծիքը և շատ դեպքերում նաև ստում կամ այսպես ասենք՝ ողջ ճշմարտությունը չեն ներկայացնում հանրությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլատիվ հայտարարություններով: 2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»: Կարճ ասած՝ Արսեն Թորոսյանն է ստել:

Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում էր արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»: Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեև այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչև այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։ Փաստենք, որ «ընդամենը մեկ արբանյակը», որ, ըստ կառավարության անդամների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մոտ 2.5 ամիս սավառնում է երկնակամարում, որևէ լուսանկար, կոորդինատ կամ այլ փաստ չի տրամադրել: Հարց կարող է առաջանալ՝ ՀՀ-ն տիեզերքում արբանյակ ունի՞ իսկապես, թե ոչ:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։ Սակայն, երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։

2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: Սակայն, վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։

«Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են»,– սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից մեկ ամիս անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, եւ այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։ 

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է արդյոք, թե ոչ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։ Այստեղ խոսքը գնում է նախորդ տարվանից փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին: Այն Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, սակայն, արտաքին սահմաններ չի որոշում: Այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։

Որոշակի մանիպուլյատիվ հայտարարություններով է աչքի ընկել նաև ԱԽ քարտուղարի գրասենյակը: 2021 թվականի նոյեմբերին ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որը ոչ միայն հակասություններ էՐ պարունակում ՊՆ հաղորդագրության հետ համեմատած, այլ նաև հերքում էր հենց ՊՆ-ին: Պետք է նշել, որ ՊՆ-ն խուսափել է միջադեպի կոնկրետ ժամանակահատված նշել, ինչպես ԱԽ հայտարարության մեջ է: Օրինակ, պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա չի մտել: Իսկ ԱԽ հայտարարության մեջ ադրբեջանական զինված ուժերի հետ համատեղ զրահատեխնիկայի աջակցությունը շեշտվում է ոչ մեկ անգամ: 

Համավարակի օրերին մանիպուլյատիվ հայտարարություններ էր կատարում նաև ԱՆ-ն: Այսպես, նախարարության ֆեյսբուքյան էջում ավետել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով այսուհետ պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին կպարտադրեն պատվաստվել: Տվյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ այդ աշխատակիցները զրկված են այլընտրանքից: Մինչդեռ դա, իհարկե, այդպես չէ: ԱՄՆ-ում ընդունված որոշումը ենթադրում է կա՛մ պատվաստում, կա՛մ շաբաթը մեկ ՊՇՌ թեստի հանձնում, որն անվճար է: Հենց այս տեղեկությունն էլ նախարարությունը մոռացել է կամ չի ցանկացել տրամադրել իր ֆեյսբուքյան էջի հետևորդներին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ ՄիրզոյանինՍամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման ԲաղդասարյանինՌուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբանՀայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներովՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումըԹրամփը հրապարակել է հոդված՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի մասինԹունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված