Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ կասկածվող ՔՊ-ականներն անձեռնմխելի՞ են

Վերլուծական

2018 թվականի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված քաղաքացիներին ի թիվ այլ խոստումների՝ խոստացել էր նաև այն, որ եթե իր թիմակիցներից որևէ մեկի մասով հետագայում անգամ կասկած ի հայտ գա կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ՝ այդ թիմակիցը անհապաղ ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Անցավ չորս տարի, Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ թիմակիցներ ոչ միայն կասկածվել են, այլ նաև շատ հստակ մեղադրվել են վերը նշված զանցանքում, սակայն պաշտոնից ազատման դիմումներ հպարտ քաղաքացիները դեռևս չեն տեսել:

Դիցուք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում էր կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, ոչ միայն չպատժվեց, այլ նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը: Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն  ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գնով: Այդ ժամանակ նախարար էր Զարուհի Բաթոյանը, ով այժմ էլ պատգամավորի աթոռն է զբաղեցնում:

Վայքում համայնքի ղեկավարի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը նախընտրական շրջանում, ըստ իրավապաշտպանների,  չարաշահել է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը: Բացի այդ, Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են արել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր՝ մարզային գործուղումներն ուղղաթիռով՝ Սանավիացիայով է իրականացրել, ինչը նույնպես պաշտոնեական դիրքի չարաշահում է: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարն ընդամենն ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նույն սցենարը Հայաստանի պարագայում, իհարկե, չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի:

ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով:

Երևանի քաղաքապետի ընտրություններին որոշ ընտրական տեղամասերի հանձանաժողովների նախագահները, քարտուղարները Շիրակի մարզպետի աշխատակազմի տարբեր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ական պաշտոնյաներն էին, ովքեր գործուղվել էին Երևան։  Երևան գործուղված պաշտոնյաների մեջ էր նաև Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ էլ Գյումրիի քաղաքապետարանից են։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված