Թունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը» Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմանները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին Թրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվում Երևանում այսօր՝ մինչև +33°C Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով 2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ Թրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է» Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասին 

Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում

Վերլուծական

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են: Մինչ բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է, իսկ ռուսական կողմը բեռի մի մասը հետ է ուղարկում՝ հիմնականում փաստաթղթային խնդիրներն ընդգծելով, ՀՀ կառավարության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, որ Լարսի անցակետի փակվելը մեր վրա որևէ ազդեցություն չի թողնի, եթե հայկական բիզնեսն արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնի։ Առանցքային բառն այստեղ «եթե»-ն է, քանի որ պարզից էլ պարզ է, որ եվրոպական շուկայի համար հայկական արտադրության ապրանքների մեծ մասը չեն համապատասխանում որակական չափանիշներով: Եվ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, այդ թվում՝ բիզնեսին նորանոր շուկաներ հայթայթելու մասով խորհուրդներ տվող պաշտոնյաներին:

Գաղտնիք չէ նաև պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել: Հայաստանից անցած տարի շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են: Ռուսաստանն այս պահին Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: 

Ո՞վ  է տուժելու Փաշինյանի կողմից արևմտյան վեկտորին հարելու արդյունքում: Պարզ է, որ առաջին հերթին՝ շարքային քաղաքացիները: Լարսի երկարաժամկետ փակվելը կարող է կոլապսի ենթարկել հայկական տնտեսությունը: Տնտեսվարողները, հատկապես նրանք, ովքեր արտահանում են արագ փչացող ապրանքներ, կանգնելու են լրջագույն ֆինանսական վնասների առջև: Բացի այդ, խնդիրը ոչ միայն զուտ բիզնես հարթության մեջ է, այլ՝ երկրի տնտեսական անվտանգության: Քանի որ առանցքային նշանակության ապրանքներ, դիցուք՝ նավթամթերքը, Հայաստանը ստանում է հենց Լարսով: Արդյո՞ք հայկական արտադրանքի արտահանման համար կառավարությունը համարժեք այլընտրանքային շուկաներ գտել է, արդյո՞ք արտադրվող ապրանքը Հայաստանի ներքին շուկայում հնարավոր է ամբողջությամբ սպառել, արտերկրում ապրող հայերը ո՞ր շուկաներից պետք է այդ առևտուրն անեն, ինչ ճանապարհով է ապրանքը նրանց հասնելու: Այս հարցերի պատասխանը կառավարությունը չունի, սակայն համառորեն շարունակում է փչացնել հարաբերություննրը Ռուսաստանի հետ և չունենալով այլընտրանքային որևէ տարբերակ սեփական քաղաքացիների և բիզնեսի համար՝ առաջ տանել պրո-արևմտյան քաղաքական գիծը:

Եվ սա բնավ էլ առաջին ծիծեռնակը չէր: Շաբաթներ առաջ, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ունեցած բոցաշունչ և իր հիմնական շեշտադրումներում՝ հակառուսական ելույթից հետո ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Այս օրինագծով նախատեսվում էր որոշակի նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ թույլատրվել են այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Օրինագծում նախատեսված փոփոխությունների ընդունումը թույլ կտար ՌԴ-ում գտնվող հայերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալել հենց հայկական վարորդական իրավունքով, մինչդեռ այժմ հայերը ստիպված շարունակելու են ՌԴ տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից քննություն հանձնելով։ Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ: Այսինքն՝ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ սիրախաղի արդյունքում կրկին տուժում են շարքային քաղաքացիները: Հարցի լրջությունը և հետևանքները հասկանալու համար պարզապես հիշեցնենք, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում:

Մեկ այլ սցենար: Փաշինյանի արևմտյան ռևերանսների արդյունքում Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նկատմամբ: Հայաստան եկող արտարժույթի մեծ մասը գալիս է հենց մասնավոր տրանսֆերտների տեսքով: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը այս տարի ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա, թե որքան մարդ է Հայաստանում ապրում դրսից և մասնավորապես՝ ՌԴ-ից եկող մասնավոր փոխանցումների հաշվին և որքան մարդ է տուժելու ՀՀ իշխանությունների անհաշվենկատ քաղաքականության արդյունքում:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի անփոխադարձ սերն Արևմուտքի հանդեպ հանգեցնի նրան, որ ՌԴ-ն վերանայի նաև Հայաստանին վաճառվող գազի գինը: Վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը լրջագույն բացասական ազդեցություն է ունենալու: Իրանից գազի ներկրման ծավալները հնարավորություն չեն տալու ամբողջովին ծածկել պահանջարկը, բացի այդ՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Արևմտյան վեկտորի ընտրությունը լրջորեն հարվածելու է նաև ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Պաշտոնական տվյալներով՝ 2017-2022թթ. Հայաստանը իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողացել բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։ Անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Կա՞ այս հարցում այլընտրանք ռուսական էներգակիրներին՝ ոչ: Եվ սա պետք է նաև քաջ գիտակցեն այն պաշտոնյաները, ովքեր, Արևմուտքի քողի տակ արևոտ ապագա խոստանալով, ժողովրդին իրականում տանում են դեպի ցուրտ և մութ անցյալ:

Վերջում ավելորդ չի լինի հիշատակել հարևան Վրաստանի օրինակը, որը 2004 թվականից սպասում էր ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությանն ու արևմտյան անվտանգային և տնտեսական երաշխիքներին: Ընդամենն օրեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մձինարաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ հակառուսական սանկցիաներին, քանի որ դա ինքնախաբեություն է և դրանից առաջին հերթին տուժելու է վրացի ժողովուրդը: Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին չի խանգարի դասեր քաղել հարևան երկրների սխալներից և, իհարկե, այդ սխալների ուղղումներից, քանի որ պարզից էլ պարզ է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն առաջին հերթին հարվածելու է շարքային քաղաքացիներին, ովքեր Փաշինյանի 5-ամյա կառավարման արդյունքում առանց այդ էլ հայտնվել են ծանր սոցիալ-տնտեսական վիճակում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված