Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 News Քննարկվում է հայկական ապրանքների արտահանումը Ինդոնեզիա «ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար «Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան Ներմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում Պղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդի Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը 

Ինչո՞ւ Արևմուտքի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 22 ամիս է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, բայց դեռ տեսանելի չէ կողմերից որևէ մեկի առավելությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տանել այն դեպքում, երբ Արևմուտքը դադարի աջակցություն տրամադրել Ուկրաինային։

 

Միաժամանակ, եթե անցած տարի ու այս տարվա սկզբին մեծ ոգևորություն կար Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, ապա տեսանելի է, որ այդ ոգևորությունն արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում նվազել է։ Խնդիրն այն է, որ երբ ռուսական զորքերը նահանջեցին Կիևի հատվածից, Արևմուտքում հույս ունեին, որ Ռուսաստանը կպարտվի։

 

Իսկ Ուկրաինան էլ ընդգծում էր, թե արևմտյան աջակցությունն իրենց շատ է հարկավոր, քանի որ հակահարձակում են սկսելու ու վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը։ Հունիսին Ուկրաինան սկսեց հակահարձակումը, սակայն այդպես էլ այն տեսանելի արդյունքներ չունեցավ։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Ի մասնավորի, եթե մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն էր խոստանում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել։ Զելենսկու՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Բայդենն արդեն հայտարարեց, թե ԱՄՆ-ը խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի, քանի դեռ կարող է: Չկա նաև այն երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկուն դիմավորում էին Կոնգրեսում մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ավելին, Կոնգրեսի հանրապետականներն ուղղակի արգելափակեցին Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը։ Հանրապետականները գտնում են, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի հարցն ավելի կարևոր է, քանի որ օրական հազարավոր անօրինական միգրանտներ են ներթափանցում ԱՄՆ, և պետք է միջոցներ ձեռնարկել սահմանն անանցանելի դարձնելու համար։ Բացի այդ, ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում, քանի որ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից կամ հանրային միջոցներից, որը կարելի է ուղղել սեփական երկիրը զարգացնելու կամ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արդյունքում ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ կգնա՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին համաձայնության, իսկ Ուկրաինային տրամադրված սպառազինության պաշարները սպառման ճանապարհին են։ Ուստի, բացառված չէ, որ Ուկրաինան շուտով կարող է միայնակ մնալ ռուսական բանակի հարձակման առաջ։ Այս օրինակը պետք է դաս լինի նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հայկական հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ են գեներացվում, թե Հայաստանն իր հույսը պետք է կապի Արևմուտքի հետ՝ երես դարձնելով Ռուսաստանից։ Ու եթե Հայաստանին որոշ արևմտյան, մասնավորապես ֆրանսիական սպառազինություն էլ մատակարարվում է, ապա դրանով անհնար է իրավիճակ փոխել այն պարագայում, երբ Ադրբեջանն ուղղակի միլիարդավոր դոլարների զենքեր է գնել։

Ֆրանսիական մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել՝ հաշվի առնելով դրանց պաշտպանվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարող է Հայաստանին հարձակողական զենքեր տրամադրել, բայց դա չի անում, որովհետև արևմտյան ռազմաքաղաքական բլոկը ոչ թե շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ու եթե, ասենք, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հնարավոր է, որ փորձեն ավելի մեծ ծավալների սպառազինություններ մատակարարել, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա երաշխիք չէ, որ, ի վերջո, միայնակ չեն թողնի Հայաստանին։

Մանավանդ, որ մենք դրա պատմական օրինակն ունենք, երբ արևմտյան երկրների դաշնակից Հայաստանի առաջին հանրապետությունն ուղղակի միանյակ մնաց քեմալական Թուրքիայի հարձակմանը դեմ հանդիման։ Մյուս կողմից էլ՝ եթե Արևմուտքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու տրամադրված է աջակցել Հայաստանին, ապա ինչո՞ւ արևմտյան երկրներն ու կազմակերպություններն աչք փակեցին Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ։ Այնպես որ, անվտանգային առումով Արևմուտքի հետ լուրջ հույսեր կապել պետք չէ, մանավանդ այն պարագայում, երբ Ռուսաստանը շատ կոշտ կարող է արձագանքել, որից կտուժի ոչ այնքան Արևմուտքը, որքան Հայաստանը։ Այնպես որ, անհրաժեշտ է շատ նուրբ քաղաքականություն վարել՝ զարգացնել համագործակցությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ չկտրելով նաև անվտանգային հարաբերությունների թելը Ռուսաստանի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՀոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ
Ամենադիտված