Թեհրանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ
Իրան
Թեհրանի Անդիշեհ շրջանի «Արղավան» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի կոմպոզիտային ծածկույթի պատճառով՝ հրդեհը արագ տարածվել է առևտրի կենտրոնում։ Այրվող բազմահարկ շենքից ծուխ է նկատվել նաև մայրաքաղաքի արևմտյան թաղամասերում և Թեհրանի արբանյակ Քարաջ քաղաքում։
Առևտրի կենտրոնի հաճախորդներն ու աշխատակիցները տարհանվել են։
Հրդեհը մարվել է, և Անդիշեհի երեք հրշեջ կայաններն ու Շահրյար շրջանի փրկարարները աշխատում են դեպքի վայրում։
Հրդեհի պատճառը պարզվում է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru