Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի 

Պարզվել է երեկ Կոտայքի մարզում «Tesla»-ի, «Jeep»-ի, «Nissan»-ի և 2 «Ford Transit»-ների մասնակցությամբ վթարից հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը

Արտակարգ Պատահար

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի 5-ին, Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Ford Transit»-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ 53-ամյա Հարություն Մ.-ն, «Jeep Wrangler»-ը վարել է Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Հ.-ն, մյուս «Ford Transit»-ը վարել է  Երևանի բնակիչ 44-ամյա Գարեգին Մ.-ն, «Nissan Sentra»-ն վարել է Երևանի բնակիչ 62-ամյա Գերասիմ Ն.-ն, իսկ «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 19-ամյա Արմեն Դ.-ն։Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Դ.-ն, Գերասիմ Ն․-ն և «Nissan Sentra»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Շիրակ Դ․-ն, 24-ամյա Վաչե Ա․-ն, 28-ամյա Կարեն Մ․-ն և Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի ձեռքը ամպուտացվել է և ձեռքի կտրված հատվածը արագ տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել էին «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում  հավաքված քաղաքացիների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ՀՆՓԱԿ-ի հատուկ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի և Աբովյանի ՀՓՋ-ի 4-րդ խմբի պետ՝ Հրաչ Մանուկյանի գլխավորությամբ։

Վիրավորներից մի քանիսին փրկարարները մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել էին ավտոմեքենաները և դադարեցրել երկուսի դիզվառելիքի արտահոսքը։

Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել էր, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել էր բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։

Պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել էին տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Ամենադիտված