Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը 

Փաշինյանի արևմտյան իլյուզիաները. ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ չեն ստանձնել «խաղաղության պայմանագրի» երաշխավորի դերը

Վերլուծական

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներդրված լինի երաշխավորի ինստիտուտ, սակայն հենց իրենք էլ ստիպված ընդունում են, որ Արևմուտքը, որի քավորությամբ Փաշինյանը և թիմակիցները ցանկանում են կնքել այդ պայմանագիրը, խանդավառված չէ Հարավային Կովկասում անվտանգության գարանտի դերը ստանձնելու մտքից: 

Եվ այդ իրողության մասին խոսում են նաև փաստերը: Դիցուք՝ ամիսներ առաջ հայկական ԶԼՄ-ը հարցում էին ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ փորձելով պարզել, թե ի՞նչ դիրքորուշում ունի Միացյալ նահանգներն այս հարցի վերաբերյալ և արդյոք պատրաստ է ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը։ Սակայն, դեսպանատնից կցկտուր պատասխան էին տվել՝ փաստացի խուսափելով ուղիղ արձագանքից և հայտարարելով, որ ԱՄՆ–ն շարունակում է ներգրավվել երկկողմ ձևաչափով, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, որպեսզի այս երկրները հասնեն տևական, կայուն ու ամուր խաղաղության։  Այսինքն՝ ԱՄՆ-ն իրեն ցուցադրաբար հեռու  է պահում երաշխավորի դերից:

Բրյուսել կատարած վերջին այցից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել է, որ թեև այս հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Եվ իրոք, այդ մասին է վկայում նաև այն, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ուղիղ չի պատասխանել հարցին՝ «խաղաղության պայմանագիրը» կունենա՞ հստակ երաշխավոր։ «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:

Մեկ այլ օրինակ: Երբ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքին Երեւանում հարցնում են, թե արդյո՞ք Բեռլինը պատժամիջոցի կենթարկի Ադրբեջանի նավթն ու գազը, նա տալիս է միանգամայն այլ պատասխան՝ ասելով, թե Եվրամիության համար կարեւոր է չեզոք դիտորդ լինելը: Սա նշանակում է, որ ԵՄ առանցքային անդամներից Գերմանիան ևս չի ցանկանում ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը, քանի որ այդ դեպքում չեզոք դիտորդի դերում մնալը բավական դժվար է լինելու:

Փաստացի, Արևմուտքն առաջարկում է ՀՀ իշխանություններին վերաֆորմատավորել երկրի անվտանգության համակարգը, զրոյի հասցնել այդ համակարգում ՌԴ դերը, կնքել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը ենթադրում է վերջնական և անվերապահ հրաժարում Արցախից, արևմտյան կառույցների վերահսկողության ներքո «Զանգեզուրի միջանցքի» բացում, այսպես կոչված՝ անկլավների  հանձնում Ադրբեջանին և մի շարք այլ՝ Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցող կետեր: Միևնույն ժամանակ, այդ նույն Արևմուտքը բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով փաստացի հայտարարում է, որ պատրաստ չէ զսպել Ադրբեջանին, որպեսզի վերջինս չխախտի խաղաղության պայմանագրի դրույթները և, ըստ էության, չունի նաև այդ զսպման համար անհրաժեշտ լծակներն ու ցանկությունը: Իզուր չէ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարում, որ ԵՄ-ն Բաքվին համարում է «հուսալի, վստահության արժանի գործընկեր»՝ ռուսական էներգակիրներից Եվրոպայի ունեցած կախումը նվազեցնելու գործում:

Ըստ էության, Հայաստանը բախվելու է այն նույն խնդրին, որին այսօր բախվել է Կիևը: Չէ որ արևմտյան գործընկերները նաև Կիևին էին գեղեցիկ խոստումներ շռայլում՝ անվտանգության երաշխավորի ինստիտուտ ներդնելուց մինչև ՆԱՏՕ-ին անդամակցություն: Այսօր, սակայն, արևմտյան գործիչները հայտարարում են, որ Ուկիարինան մինչ ռազմական գործողությունների ավարտը ՆԱՏՕ անդամ դառնալու որևէ շանսեր չունի: Իսկ ինչ վերաբերվում է Կիևի անվտանգության երաշխավորի հավակնորդներին, ապա Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան, որոնց հետ Ուկրաինայի իշխանությունները մեծ հույսեր էին կապում, մինչ այս պահն անվտանգության գարանտ դառնալու որևէ համաձայնություն չեն տվել: Ավելին՝ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը վերջերս հայտարարեց, որ Ուկրաինան չի կարող ստանալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք վերջերս Մեծ Բրիտանիան տրամադրեց Շվեդիային և Ֆինլանդիային: Դրանք երաշխիքներ են, որոնք գործելու են ընդհուպ մինչ այս երկրների ՆԱՏՕ լիարժեք անդամ դառնալը: 

Սա ևս մեկ օրինակ է, որը ՀՀ իշխանությունները պետք է ունենան իրենց աչքի առաջ՝ Արևմուտքի ամորֆ անվտանգության երաշխիքների հետ հույսեր կապելուց և Հայաստանի անվտանգային համակարգը ցնցումների ենթարկելուց առաջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք
Ամենադիտված