«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 News Քննարկվում է հայկական ապրանքների արտահանումը Ինդոնեզիա «ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար «Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան Ներմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում Պղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդի Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Սուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր Հեթում Զրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան 

Փաշինյանական «բուտերբրոդ». երկու շերտ սուտ, մեկ շերտ՝ կեղծիք․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:

Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:

Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:

Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել: Այդ հռչակագիրը Նիկոլ Փաշինյանին էր խիստ անհրաժեշտ ու անհրաժեշտ էր բացառապես մեկ բանի համար. Արցախը թուրքերին հանձնելու իր «գործունեությունն» ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտամունքին տրվածները, սակայն, «մոռանում» են մի քանի «աննշան» հանգամանք, եթե կարելի է ասել՝ «մանրուք»: Հընթացս թվարկենք այդ, այսպես ասած՝ «մանրուքներից» մի քանիսը: Բանն այն է, որ նախքան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը Արցախը հռչակել է իր անկախությունը, ինչի իրավունքը, որպես ԽՍՀՄ-ի վարչատարածքային միավոր, ուներ նույնքան, որքան այդ իրավունքն ունեին Ադրբեջանը կամ Հայաստանը:

Ու հռչակել է Արցախն իր անկախությունը այդ պահին գործող ԽՍՀՄ բոլոր օրենքներին լիովին համահունչ: Բացի այդ, 1992-ի սկզբից Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել իր ինքնորոշման անկապտելի իրավունքն իրացրած Արցախի դեմ, սկսվել են լայնածավալ մարտական գործողություններ, պարզ ասած՝ պատերազմ: Այդ պատերազմում հայությանը հաջողվել է հասնել հաղթանակի, իսկ 1994-ի մայիսի 11-ին կնքվել է հրադադարի համաձայնագիր՝ Ռուսաստանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ: Կարճ ասած՝ «Ալմա-Աթայի հռչակագրից» հետո տեղի են ունեցել ռազմական, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ, որոնք գործնականում զրոյացրել են Փաշինյանի հիմնական կռվանի դերում դրված հռչակագրի՝ կոնկրետ Արցախին վերաբերող հանգամանքները: Փաշինյանը շարունակ հայտարարում է, թե ինչ էլ լիներ, էլի նույնն էր լինելու Արցախի ճակատագիրն, ու հայությունն Արցախը պահելու ոչ մի տարբերակ չուներ:

Բացարձակ կեղծիք է, որովհետև երեք տասնամյակ, քանի դեռ Փաշինյանը չէր դրվել ՀՀ ղեկավարի պաշտոնում, հայությունը կարողանում էր թե՛ պահել Արցախը, թե՛ զարգացնել այն, թե՛ ապահովել անվտանգությունը, իսկ Արցախն էլ, որպես առաջնագիծ, ապահովում էր ամբողջ Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացումը: Եթե Փաշինյանի ասածի գոնե 1 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա դրանից կհետևեր, որ գրեթե 30 տարի շարունակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման գերտերությունները զբաղված էին ոչ մի բանով, մինչդեռ ամենևին այդպես չէ: Ավելին, Փաշինյանը վկայակոչում է, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, իբրև թե, Արցախի կարգավիճակի հարց, ըստ Փաշինյանի կեղծախոսության, չէր էլ դիտարկվում: Մինչդեռ նույն այդ «Մադրիդյան սկզբունքներում» նախ՝ ոչ միայն չկար, այլև չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում, ավելին՝ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Մեղրիի տարբերակին», որ փաշինյանական կեղծիքաքարոզչության ու նրա սատելիտների սիրելի անհեթեթություններից է, ապա հանրահայտ են թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի հերքող հայտարարություններն այդ «տարբերակի» վերաբերյալ երազախաբ հայտարարությունների հետ կապված, թե՛ բուն իրականությունն է իր հունով հերքել, որ նման բան չկա, անկախ նրանից, թե ում մտքով ինչ է անցել կամ ով ինչ հիմարության է ուզում հավատալ:

Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ: Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ PoliticoՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցում«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՀոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան
Ամենադիտված