Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը 

Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ակտիվացնեն ջանքերը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից ազատելու համար

Վերլուծական

Չորս ամիս է անցել այն պահից, երբ Հաքարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից ապօրինաբար կալանավորվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս կամայական ձերբակալությունն անչափ մեծ ռեզոնանս առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում: Անգամ այն բանից հետո, երբ Ալիևյան վարչակարգը բանտարկեց, իսկ փաստացի՝ գերևարեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը չեն դադարում թիրախավորել վերջինիս:  Դիցուք՝  ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։

Ինչպես երևում է՝ Ալիևը ոչ մի կերպ չի մարսում այն հանգամանքը, որ Վարդանյանն իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես միջազգային մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։ Բացի այդ, շրջափակման 9 ամիսների ընթացքում Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։ Մյուս կողմից Ալիևի՝ Վարդանյանին ամեն գնով բանտում պահելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ Արցախում ծավալած գործունեությամբ, այլևս վերջինիս հնարավոր քաղաքական ակտիվության հանդեպ ունեցած վախերով: Եվ նրան կարելի է հասկանալ՝ Վարդանյանն ունի հեղինակություն և ռեսուրսներ Հայաստանում քաղաքական պայքար ծավալելու համար, ինչը, բնականաբար, լրջագույն հարված կլինի Ալիևի ծավալապաշտական ծրագրերին: Թերևս նույն պատճառով էլ Վարդանյանի բանտարկությունը ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին: ՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վերջերս ունեցած իր ելույթի ընթացքում սենսացիոն հայտարարություն արեց՝ պնդելով, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հենց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք, որպեսզի Վարդանյանը քաղաքական գործընթացներ չձեռնարկի և իր «աթոռը» որևէ կերպ չսասանվի:

Իսկ ի՞նչ պատրվակով է Բաքուն գերության մեջ պահում Ռուբեն Վարդանյանին: Ալիևի վարչակարգը նրան մեղադրում է  ոչ ավել, ոչ պակաս «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։ Վերջերս, հեղինակավոր Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերարը՝ ջախջախելով ահաբեկչության ֆինանսավորման մասին տիրաժավորվող Բաքվի կեղծ թեզերը։ Եվ այսպես՝ Վարդանյանի ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար): Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։ Ահա այսպես էր Վարդանյանը ֆինանսավորում «ահաբեկչությունը»: Ռուբեն Վարդանյանի գործունեությունը  Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր և նույնը կարելի է ասել նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Հետևաբար Հայաստանը որպես պետություն, որը դեռ չի կորցրել իր արժանապատվությունը, պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ իշխանություններն այս առումով մեծ անելիք ունեն և պետք է մի կողմ դնեն քաղաքական ամբիցիաները, եթե իսկապես մտահոգված են պետության, այլ ոչ թե սեփական աթոռի ապագայով:

Եվ մինչ Հայաստանի իշխանությունները բավարարվում են՝ ամիսներ առաջ ՄԻԵԴ ներկայացված հայցով, միջազգային հանրությունը, հեղինակավոր անհատներն ու կազմակերպությունները շարունակում են ճնշում գործադրել Բաքվի վարչակարգի վրա, պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այսպես, նման պահանջով հանդես են եկել HENDERSON ընկերության նախագահ Ռուբեն Հարությունյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը, ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, բարերար և Ավրորա հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը,  «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը և այլ հեղինակավոր անձինք:  Նույն պահանջով երթեր են կազմակերպվել նաև Երևանում և Սփյուռքի համայնքներում: Վարդանյանին և ազգությամբ հայ մյուս գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով գործարկվել է հատուկ կայք, որտեղ կարող եք տեսնել նրանց աջակցություն հայտնած անձանց և կազմակերպությունների ամբողջական ցանկը: 

Բնական է, որ Վարդանյանի ունեցած միջազգային հեղինակությունն ու վարկը մնացել են Ալիևի կոկորդում և վերջինիս համար գնալով ավելի բարդ է դառնում միջազգային հանրության ձայնն ու ճնշումն անտեսելը: Կարծում ենք, որ Արցախի նախկին պետնախարարի և գերության մեջ պահվող մեր բոլոր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի շարունակական, որպեսզի Բաքվի բռնապետն ի վերջո գիտակցի՝ ամեն ինչ չէ, որ կարելի է մարսել և հրապարակային դատավարություններն անպատիժ չեն մնալու: Ի վերջո, նրանց ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք
Ամենադիտված