Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ 

Վերափոխելով Սահմանադրությունը` Նիկոլ Փաշինյանն ական է դնում ՀՀ անկախության տակ

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ  Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Ներկայացնենք, թե, ըստ շրջանառվող լուրերի, ինչ կետեր կարող են առկա լինել Փաշինյանի «հագով կարած» նոր Սահմանադրությունում:

1) Անկախության հռչակագրի վերախմբագրում՝ Արցախի հանձնումը լեգիտիմացնելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է , որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

2) Հրաժարում Հայ դատից:  Գործող Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Փաշինյանի խմբագրած Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, սա էլ իր հերթին նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Սփյուռքի հանուն Հայ դատի մղված երկար տարիների պայքարի վրա: Չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ՀՀ իշխանությունների առջև դրել էր հենց Անկարան:

3) Հայ ժողովրդի ազգային ինքնության վերջնական ջախջախում՝ դուրս բերելով Մայր օրենքից այն ամենը, ինչ հային օգնում է հայ մնալ: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց:

4) Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի վերացում՝ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով: Պատահական չէ, որ վերջին շրջանում պրո-իշխանական տարբեր խմբերի կողմից ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ: Դրա վառ դրսևորումն էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց հրապարակել կաթողիկոսի ուղերձը ամանօրի գիշերը: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ մի շարք անհատներ պատրաստվում են նստացույց սկսել Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականության միակ ինստիտուտը և նրա դերը հայ ժողովրդի կյանքում դժվար է գերագնահատել, սրանով է պայմանավորված այն կատաղի պայքարը, որը օրվա իշխանությունները վարում են եկեղեցու և հոգևոր բարձրագույն դասի դեմ:

5) Գենդերային բազմազանության հասկացության սահմանում: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը: Ավելին՝ Փաշինյանն ու թիմը շուրջ երկու տարի է փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան: Ասել, որ դա լուրջ հարված է լինելու ավանդական ընտանիքի կոնցեպտին, իսկ այնուհետև՝ մեր բոլորիս երեխաներին, նշանակում է ոչինչ չասել:

6) Սեփական իշխանության վերարտադրություն՝ պառլամենտական կառավարման համակարգից նախագահականի անցման միջոցով: Բանն այն է, որ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ  ընտրությունների պարագայում իր և իր թիմի ընտրվելու շանսերն անչափ փոքր են, մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է՝ ընտրություն չէ և ժողովրդի մի մասը, գուցե նաև խորապես չգիտակցելով առաջարկվող փոփոխությունների բուն էությունը և չնկատելով թաքնված ականները, կարող է այո ասել առաջարկվող նոր Սահմանադրությանը: Արդյունքում կունենանք իրավիճակ, երբ նոր Սահմանադրության մեջ կներդրվի նախագահի պաշտոնը, ինչն էլ թույլ կտա վարչապետի աթոռից սահուն և ավտոմատ անցում կատարել նախագահի աթոռին՝ անվերահսկելի լծակներով և լիազորություններով: Կասկած անգամ չկա, որ Փաշինյանը կօգտվի դրանցից՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը վերջնականապես լղոզելու, Արցախը Ադրբեջանի կազմում դե-յուրե ճանաչելու և Հայաստանը նոր կատաստրոֆիկ մարտահրավերների առջև կանգնեցնելու նպատակով:

Այս և մյուս թաքնված ականներն են, որոնց բախվելու է հայ հասարակությունը՝ Փաշինյանի կողմից խմբագրած նոր Սահմանադրության ընդունման դեպքում: Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը և թշնամուն հանձնել ոչ միայն Արցախն ու Հայաստանի մի մասը, այլ նաև՝ հայի ազգային ինքնությունը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Ամենադիտված