Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին 

Նոր հայրենասեր լիդերների ի հայտ գալը՝ մեր երկրի անվտանգության և զարգացման գլխավոր գրավական

Վերլուծական

Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտության մասին վկայող կարևորագույն ցուցիչներից մեկը Հայաստանի պետական կառավարման համակարգում առկա կադրային լրջագույն ճգնաժամն է: Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կադրային բանկ է ստեղծում՝ մոտիվացված ու բարձր մասնագետ հանդիսացող մարդկանց պետական ոլորտում ներգրավելու համար։ Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ մարդկային ռեսուրսների կառավարումը և, ընդհանրապես, այդ ռեսուրսների առկայությունը ՔՊ-ի խոցելի կետերից է: Բերենք մի քանի օրինակ, թե արդյունքում ինչպիսի բարձր մասնագետ հանդիսացող մարդկանցով է Փաշինյանը համալրել պետական կառավարման համակարգը:

1 ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը, ով ըստ տրամաբանության պետք է ԱԺ-ում բուռն օրենսդրական գործունեություն ծավալեր, անգամ բարձրագույն կրթություն չունի:

2 Մեկ այլ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը թեև հասել է ԱԺ, սակայն նույնպես չունի բարձրագույն կրթություն:

3 Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է մասնագիտությամբ իրավաբանը: Ընդ որում, իրավաբան Անահիտ Ավանեսյանի կազմած հրամանների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջինիս իրավաբանական գիտելիքներն էլ են կաղում:

4 ՀՀ ԱԳՆ փոխնախարար է նշանակվում Վահան Կոստանյանը, ում աշխատանքային կարիերայի պիկը մամուլի խոսնակ աշխատելն էր և ով, բնականաբար, չունի իր պաշտոնին համապատասխան բարձրագույն դիվանագիտական կրթություն:

5. Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված, ապա ամիսներ անց հետ կանչված Միսակ Բալասանյանը չուներ ո՛չ դիվանագիտական կրթություն, ո՛չ փորձառություն:

6. ԱԽ քարտուղար է նշանակվում Արմեն Գրիգորյանը, ում կենսագրության մեջ որպես միակ ձեռքբերում նշված է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ լինելը:

7. Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը Հայաստան-Սփյուք հարաբերությունները ռեստարտ տալու փոխարեն՝ դրանք հասցրեց պատմական մինիմումի: Սինանյանի դիլետանտիզմն անգամ քիչ էր մնում միջպետական սկանդալի պատճառ դառնար, այն բանից հետո, երբ նա հրապարավ հայտարարեց, որ ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են։

8. Պատերազմից հինգ պակաս երկրի ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը պատմաբան է, պատմության ուսուցիչ:

Ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այս իշխանության մոտ առկա կադրային ճգնաժամի հետևանքներն այնքան կատաստրոֆիկ են, որ անզեն աչքով էլ են նկատելի. Փաշինյանի և նրա թիմակիցների ապիկարությունը, դիլետանտությունը հասցրեց մի իրավիճակի, երբ ունենք բազմաթիվ կուտակված և չլուծված խնդիրներ հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, իսկ այդ դիլետանտության կուլմինացիան էլ պարտված պատերազմն էր, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի հայաթափումը և այն հանգամանքը, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտից վերածվել է այդ հարաբերությունների օբյեկտի, փչացրել հարաբերությունները գրեթե բոլոր դաշնակից երկրների հետ և մնացել մեն-մենակ բազմաթիվ մարտահրավերների առջև:

Այն, որ այս իշխանությունը չի կարողանալու նոր էլիտա ձևավորել, պարզ դարձավ շատ արագ։ Իր ներսի անհատների պոտենցիալը շատ արագ ճնշվեց և վերածվեց մեկ հոգու սպասարկման համակարգի։ Իսկ սա արդեն ենթադրում է սեփական տեսակետի, կարծիքի, ընդվզման, անհամաձայնության բացառում։  Պարզ է, որ այդ տրամաբանությամբ այն չի կարող կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ, չի կարող գաղափարների և տեսակետների բախման, համադրման և պրոգրեսի աղբյուր հանդիսանալ և նպաստել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Ելքը մեկն է՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական էլիտա, որն ի զորու կլինի ձևակերպել Հայաստանի ազգային շահը և մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել հենց այդ շահի վրա հիմնվելով: Հայաստանը պետք է կառավարեն նոր՝ պրոֆեսիոնալ,  հայրենիքը սիրող և պետական մտածելակերպ ունեցող կադրեր, իսկ դրա համար անհրաժեշտ է որպեսզի օր առաջ այլընտրանքային՝ երրորդ ուժ ձևավորվի: Արտաքին եւ ներքին համակարգված քաղաքականություն վարելու, Հայաստանը միջազգային հարաբերությունների օբյեկտից կրկին սուբյեկտ վերածելու, տնտեսական, անվտանգային բազմաթիվ խնդիրները լուծելու միակ գրավականը նոր քաղաքական ուժի կամ ուժերի կողմից իշխանության ստանձնումն է:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ
Ամենադիտված