Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 

Փաշինյանի թիմակիցների մանիպուլյացիաները. Գարեգին Բաղրամյան

Վերլուծական

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր, մեղմ ասած, անկեղծ չեն գտնվել հանրության հետ, փորձել են դիմել մանիպուլյատիվ հնարքների, խմբագրել սեփական հայտարարություններն ու քայլերը՝ այսօր կանդրադառնանք ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Բաղրամյանը այն պաշտոնյան է, ով, տարիների աշխատանքը հաշվի առնելով, քաջատեղյակ է էներգետիկ ոլորտի ռիսկերից, արդյո՞ք նա այսօր չունի որևէ ասելիք, երբ այն թիմը, որի հետ աշխատում է և որի մի մասնիկն է այսօր, բացահայտ ռիսկերի առջև է կանգնեցրել երկրի էներգետիկ անվտանգությունը: Երբ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստան մուտք գործող կարևորագույն բնական ռեսուրսները՝ գազը և էլեկտրաէներգիան կարող են կտրուկ թանկանալ, կրկին՝ օրվա իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Թերևս Գարեգին Բաղրամյանն էլ պատկանում է այն պաշտոնյաների թվին, որոնք առաջնորդվում են՝ «որտեղ տաք՝ էնտեղ կաց» սկզբունքով և երկրի բարձրագույն ղեկավարության կողմից ստացված հուշամեդալներն այդ պաշտոնյաներին որևէ բան չեն պարտավորեցնում, անգամ՝ քաղաքացիական դիրքորոշում հայտնել: 

Հայաստանի հպարտ քաղաքացիներին համոզում էին, որ հաջորդ 10 տարիների ընթացքում ունենալու ենք կայուն գնային քաղաքականություն, ասել է թե՝ ջրի սակագինն այլևս չի բարձրացվի: Բայց, արի ու տես, որ Վեոլիան կրկին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնում, իսկ ՀԾԿՀ նախագահ Բաղրամյանն իր հրապարակային հայտարարություններում սկզբում չէր էլ հերքում, որ հայտը կարող է բավարարվել․ նա միայն հանգստացնում էր քաղաքացիներին, որ այդ տարբերությունը կարող է սուբսիդավորել պետությունը: Սակայն, ինչ տարբերություն, չէ՞ որ դա էլ արվելու է բյուջեի հաշվին, ասել է թե՝ քաղաքացիների գրպանից: Ի վերջո, Բաղրամյանը բավարարեց «Վեոլիա Ջրի» հայտը:

ՀԾԿՀ-ն զերծ մնաց ռեֆորմացվելուց, չնայած ակնհայտ է, որ դրա կարիքը կառույցը ուներ։ Փոխարենը` Բաղրամյանն սկսեց հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն վարել:  ՀԾԿՀ ներկայիս նախագահ Գարեգին Բաղրամյանը թե՛ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս, թե՛ ներկայիս պաշտոնում հայտարարում և խոստանում էր, որ կատարված լուրջ աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիան ոչ միայն չի թանկանա, այլ մի բան էլ կէժանանա: 2019 թվականին  նա  լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իտալական «Ռենկո» ընկերության 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիայի սակագինը կիջնի շուրջ 4 դրամով, սպառողների համար, սակայն, սակագինը կնվազի մոտ 1-1.5 դրամով: Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը կլինի 27.4 դրամ մեկ կվտ ժամի համար: «Հրազդանի ՋԷԿ-ն արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասել էր նա: Էլեկտրակայանը բացվեց ամիսներ առաջ, ներկա էր նաև վարչապետ Փաշինյանը, իսկ արդեն դեկտեմբերին Գարեգին Բաղրամյանը հանրությանը ավետում և փաստի առջև է կանգնեցնում` հայտարարելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը անխուսափելի է:

Շարունակելի...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Ամենադիտված