Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել 

Արևմուտքն արձանագրեց Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը

Վերլուծական

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման մասին իր այս տարվա զեկույց-դասակարգումը: Վաստակելով 47 միավոր՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում բարելավել է իր ցուցանիշը մեկ միավորով, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ այսօր լույս տեսած և 2023 թվականին վերաբերող զեկույցում։ Ըստ կազմակերպության՝ «2018 թվականի Թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին Հայաստանը ժողովրդավարական և հակակոռուպցիոն զգալի բարեփոխումներ է իրականացրել։ Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել՝ առաջին հերթին նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով: Հայաստանը (ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ) բախվում է անվտանգության լուրջ սպառնալիքների, սակայն ունի ներուժ՝ հաղթահարելու այդ մարտահրավերները և անցնելու կոռուպցիայի արդյունավետ վերահսկմանը»:

Եվ այսպես, ակնհայտ է, որ Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և դրա արդյունավետությանը: Դրան չի հավատում նաև ինքը՝ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ իր իսկ շուրթերով չէր հայտարարի, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում փաստացի ձախողվել է: Հեղափոխությունից հետո կոռուպցիոն բնույթ կրող մի շարք քրեական գործերով են անցնում հենց իր՝ Փաշինյանի թիմակիցները, ինչը թերևս լավագույն ցուցիչն է այն բանի, որ գործող իշխանության ներսից էլ կոռուպցիան այդպես էլ արմատախիլ չի արվել: Հենց այս հանգամանքն էլ այսօր փաստում է Արևմուտքը և դա անչափ կարևոր է՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք շրջելու և արևմտյան կառույցներին ինտեգրվելու Փաշինյանի ցանկությունը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ տապալված պայքարը թույլ կտա Փաշինյանին թակել ԵՄ–ի դուռը: Մի շարք երկրների օրինակներ ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարը լուրջ խոչընդոտ է ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին: Դիցուք, ամիսներ առաջ  Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը ԵՄ ընդլայնման գործընթացի էական բաղադրիչն է և այն ինը քայլերից մեկը, որը Վրաստանը պետք է կատարի ԵՄ-ին միանալու ճանապարհին»։ Եվ սա մի դեպքում, երբ համարգային կոռուպցիայի դեմ պայքարին միտված բարեփոխումները Թբիլիսին շատ ավելի վաղ էր սկսել, քան Երևանը: ԵՄ-ին անդամակցելու տեսանկյունից կոռուպցիան այսօր լուրջ խոչընդոտ է նաև Ուկրաինայի համար: Օրեր առաջ Եվրոհանձնաժողովի նախկին ղեկավար Յունկերը հայտարարել էր, որ չնայած բոլոր ջանքերին՝ Ուկրաինան շարունակում է կոռումպացված երկիր մնալ, մինչդեռ ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներքին բարեփոխումների լուրջ գործընթաց: Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանն էլ իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող իր կազմ ընդունել Ուկրաինային՝ կոռուպցիայի բարձր աստիճանի պատճառով:

Հետևաբար, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի՝ արևմտյան կառույցներին ինտեգրվելու կամ վերջիններիցս  լուրջ ֆինանսական օժանդակություն, ներդրումներ ստանալու հույսերն առնվազն տեսանելի ապագայում սին են: Կոռուպցիայի դեմ պայքարի նման արդյունավետությամբ Հայաստանն Արևմուտքի համար որևէ հետաքրքրություն չի կարող ներկայացնել և ակնհայտ է, որ ԵՄ-ում Հայաստանին գրկաբաց որևէ մեկը չի սպասում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»
Ամենադիտված