Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Ակտիվ էր, սիրված, կատակասեր, կյանքով լի». կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր մեջ երկու տարվա տարբերություն կա, բայց ես ու Յուրան զույգ քույր ու եղբոր պես ենք մեծացել: Տանն ամեն ինչ հավասար կիսվում էր մեր միջև, իրար մասին հոգ էինք տանում: Երբ 2016 թ.-ին Բերդից տեղափոխվեցի Իջևան՝ բարձրագույն կրթություն ստանալու, հատկապես սկզբնական շրջանում շուտ-շուտ էինք հիվանդանում: Ընթացքում բացահայտեցինք, որ կարոտից է, երբ հանդիպում էինք, միանգամից առողջանում էինք: Երբ դասերս սկսվում էին, մի երկու օր անց երկուսս էլ հիվանդանում էինք, ջերմում, Յուրան զանգում էր՝ արի, որ լավանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Յուրայի քույրիկը:

Խոսելով եղբոր բնավորության մասին, ժպիտով է նշում՝ Յուրան խելոք էր, իսկ ինքը՝ տան անկարգը: «Հայրիկս էլ միշտ ասում էր, որ, մեր բնավորությունները հաշվի առնելով, պետք է հակառակ սեռի ծնված լինեինք: Յուրան մեր խաղաղության աղավնին էր: Ամեն ինչին ուրիշ կերպ էր նայում, կարծես ինքը մեծը լիներ, ոչ թե ես: Խորն էր մտածում, կշռադատում: Խորհուրդներով միշտ իմ կողքին էր»: Նինայի խոսքով, եղբայրը շատ խելացի էր: «Դասղեկն ասում էր՝ մաթեմատիկոս ես դառնալու: Ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից շատ ուժեղ էր, տրամաբանությունը` զարգացած: Դասարանում գերակտիվ էր, շատ սիրված, կատակասեր, նմանակում էր ուսուցիչներին, շրջապատի մարդկանց, երգում էր: Կյանքով լի էր, որևէ մեկը չի հիշի երևի մեկ դեպք, որ նստեր իր հետ և, ասենք, տխուր բաներից խոսեր»: Ծառայության զորակոչվելուց առաջ Յուրան ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը, ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

«Մեկ քննություն հանձնեց մաթեմատիկայից, ընդունվեց և զորակոչվեց բանակ: Թղթերը իր զոհվելուց հետո համալսարանից վերցրեցինք: Երբ արդեն բանակում էր ծառայում, բազմաթիվ կրծքանշաններ էր ստացել, պատվոգրեր, շատ լավ էր ծառայում: Պատերազմի օրերին զրույցների ժամանակ ասում էր, որ զինվորականի կյանքն էլ է շատ սիրում, նշում՝ զինվորականի մասնագիտությունն էլ է իրեն դուր գալիս, հնարավոր է, որ շարունակի այն: Շատ սիրով էր ծառայում: Մի բան հիշեցի: Ծառայության օրերին իր ընկերներից մեկը շատ էր կարոտում տունը, հարազատներին: Տնից զանգահարել էին, Յուրային պատմել այդ մասին, ասել, որ չի ուտում, տրամադրությունն ընկած է: Յուրան Գյումրիում էր ծառայում, ընկերը՝ Սյունիքում: Յուրան այդ զորամասում ծանոթ տղա էր գտել, ուղարկել ընկերոջ մոտ, որ զրուցեն, հետո ինքն էլ զանգել, խոսել էին: Ու կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորվեցին: Առհասարակ, ընկերների մասին շատ էր մտածում, անձնազոհ էր: Ընկերների ծնողների հետ էր շատ խոսում: Երբ այս անգամ չստացվեց իր մոտ՝ Բերդ գնալ, բարձրացա Եռաբլուր՝ Յուրայիս ընկերոջ մոտ, իր ծնողների հետ զրուցեցի, պարզվեց, որ Յուրան պատերազմի օրերին իրենց էլ է շատ հաճախ զանգել: Այդ տղան օրեր շարունակ կորած էր համարվում, ծնողներն ասում են՝ Յուրան ամեն օր զանգում և հույս էր տալիս, որ իրենց տղան գտնվելու է:

«Պատերազմի ընթացքում մեզ այնքան ուժ էր տալիս, ասում, որ խոսել է մեր տղայի հետ, գիտի, որ լավ է, շուտով կհայտնվի, լուր կստանանք, շատ չմտածենք»: Ընկերոջ ծնողներն ասում են՝ կրկնակի ցավ ապրեցինք, երբ մեր որդուն «գտանք», հետո էլ Յուրայի զոհվելու լուրը ստացանք»: Յուրան բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 5-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրիում՝ Հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Վարանդա: «Պատերազմի ծանր օրերին անգամ բոլորից պետք է հետաքրքրվեր: Ընդամենը մեկ օր տուն չի զանգել, մյուս օրերին միշտ իր հետ կապ ենք ունեցել»: Յուրան ֆագոտի հրամանատար էր: «Իր հրամանատարության տակ 11 զինվոր է եղել: Սկզբում եղել է Վարանդայում, հետո տեղափոխել են Ջրական: Այնտեղ երեք օր շրջափակման մեջ կռվել է, հետո գնացել են Հադրութ, այնտեղից էլ՝ ոտքով Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է»: «Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր»,-այս տվյալները ներկայացված են Յուրայի մարտական ուղու մեջ:

Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել: Նինայի խոսքով, Յուրան թշնամուն նաև մարդուժի կորուստներ է պատճառել: «Շատ ուժեղ էր իր հավատը, բանակ գնալուց առաջ մկրտվեց: Պատերազմի օրերին խոսում էինք իր հետ, ասաց՝ գիտե՞ս, որ հենց այս պահին դիմացս երևի մի երեսուն թուրք զինվոր աղոթում է: Մի հատ կրակեմ, բոլորը կզոհվեն: Բայց ո՞նց կրակեմ, աղոթում են, Աստված ինձ կների՞: Հետո մի օր էլ ասաց՝ ես էսքան մեղքի տակից ո՞նց եմ դուրս գալու, ինչքան մայրեր են ինձ անիծելու»: Յուրայի զոհվելու լուրն անմիջապես հասել է Բերդ, նա շուտ է տուն «վերադարձել», իսկ հետագայում ընտանիքն արդեն իմացել է որդու զոհվելու հանգամանքները: «Մեքենային ԱԹՍ-ն է հարվածել, 30 զինվորից միայն մեկն է փրկվել: Նա պատմում է, որ եղբորս շնորհիվ է ողջ մնացել: Յուրան շուտ է մեքենան նստել, բայց ինքը չի նկատել ու սկսել է Յուրային փնտրել: Ասում է՝ եթե ես էլ շուտ նստեի մեքենան, ուրեմն, ես էլ կզոհվեի»: Քույրիկի հետ զրույցի ընթացքում տարբեր զգացումներ են իրար հաջորդում՝ ժպիտ, ծիծաղ, հուզմունք, կարոտ: Յուրայից հետո նրա հոգում մնացած անբացատրելի դատարկությունը կարծես լցվում է ջերմ ու անսպառ հիշողություններով:

«Հիմա մի քիչ հանգստություն կա մեջս: Հիմա մեզ հիշողություններն են ապրեցնում: Յուրան տոների սիրահար էր: Միշտ սիրում էր հենց կեսգիշերին ու առաջինը շնորհավորել: Բոլորիս համար բացիկներ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում, շատ նրբանկատ էր: Երբ բանակ էր գնացել, ես էլի հիվանդացա, ջերմությունս շատ բարձր էր, չգիտեի, թե ինչ անեմ: Իրեն ասացի, որ կարոտել եմ, չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ հանդիպում էինք, կարոտս առնում էի, լավանում, իսկ այս ընթացքում հանդիպելու հնարավորություն չունենք: Յուրան էլ արձագանքեց՝ ի՞նչ պիտի անես, նկարս տպում ես մայկայի վրա ու հագնում, ջերմությունդ միանգամից կիջնի: Իր զոհվելուց հետո արդեն Յուրայի նկարով շատ շապիկներ տպվեցին, որ եթե հիվանդանամ կամ կարոտեմ, հագնեմ ու լավանամ: Թեկուզ այդպես իր ներկայությունը միշտ ապահովում եմ: Մեզ իրենց ջերմությամբ նաև մեր ընկերներն են ապրեցնում:

Թե՛ իմ, թե՛ Յուրայի ընկերները պարբերաբար մեր տան հյուրերն են, հավաքվում են, հիշողություններով տեղափոխվում երջանիկ օրեր, ապրեցնում Յուրայիս, բայց նաև մեզ մեծ ուժ փոխանցում: Իրենից հետո ինձ ուժ տվեց այն փաստը, որ սկսեմ պայքարել այն ամենի համար, ինչի համար ինքը կպայքարեր, ցանկացա սովորել այն, ինչն ինքը չի հասցրել սովորել: Մագիստրատուրայի ուսանող էի, երբ Յուրաս զոհվեց, ուզում էի հետ կանգնել սովորելու մտքից, հիասթափվել էի, թուլացել: Հետո երազ տեսա՝ Յուրան ինձ «ստիպում» էր, որ պետք է սովորեմ: Զոհվելուց առաջ նաև իմացավ, որ բալիկի եմ սպասում, շատ ուրախ էր: Զոհվելուց հետո էլ երազներիս գալիս էր, երեխայիս անունը երազում իր հետ եմ որոշել: Ինձ միշտ ուժ է տալիս, միշտ պատկերացնում եմ, որ ինձ հետ է: Հիմա էլ անգամ մի փոքրիկ դժվարության դեպքում իրեն եմ դիմում, մտովի իր հետ խոսում, որ ինչ-որ կերպ ինձ օգնի վերևից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրպետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված