Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է. Ռուբեն Մելիքյան
ԲլոգոսֆերաԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ Ուստի մեզ համար լիովին ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե խափանման, այլ պատժելու ու ցավացնելու նպատակ հետապնդող սահմանափակման հետ։
Շատ շուտով գործը կուղարկվի դատարան, և հունվարի սկզբներին այս գործի մասին կխոսենք ավելի մանրամասն»։