Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ 

Ինչ հարվածներ են սպասվում «հպարտ քաղաքացիների» գրպանին 2024-ին

Վերլուծական

Որքան էլ որ իշխանությունները հայտարարում են, թե քաղաքացին իրենց համար տուգանքի մատերիալ չէ, վճարները, որոնք ավելացել են և որոնք լրջորեն հարվածելու են քաղաքացու գրպանին 2024-ին, վկայում են հակառակի մասին:

Եվ այսպես, 2024 թվականին կշարունակեն աճել անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ ըստ Հարկային օրենսգրքում ընդունված ժամանակացույցի։ 2020 թվականի հուլիսի 25-ին էր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2026 թվականը գույքահարկը գնալով թանկանում է։ Անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին վճարել են իրենց գույքահարկի 25%-ը, 2022 թվականին՝ 30%-ը, 2023 թվականին՝ 35%-ը, 2024 թվականին կվճարեն 50%-ը, 2025 թվականին՝ 75%-ը, իսկ 2026 թվականից կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին:

2024-ից սկսած քաղաքացիները բախվելու են եկամուտների համընդհանուր հայտարարագրի պահանջներին: 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝

2024 թվականից բժշկական ապահովագրություն կներդրվի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, անապահով ընտանիքների (նպաստառուների), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողների (պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ոստիկաններ, զինվորականներ, ուսուցիչներ), ինչպես նաև անչափահասների (մինչև 18 տարեկան) համար։ 

Թանկանալու է ծխախոտի և օղու ակցիզը, հետևաբար՝ նաև նշված ապրանքատեսակները: Նախորդ տարի ակցիզային հարկի դրույքաչափերը ծխախոտի համար տարեկան բարձրացվել են 15 տոկոսով, այժմ այն նախատեսվում է բարձրացնել երեք տարիների համար  10 տոկոսով։ Կաճի նաև օղու ակցիզը՝ մոտ 11 տոկոսով, մեկ լիտրի համար մինչև 3 800 դրամ։ 

Կթանկանան տաքսիները, քանի որ ավելացվելու են տաքսիների տուրքերը: Այս տարվա տարվա սեպտեմբերից վարորդները քաղաքացիներից կանխիկ գումար ստանալիս ուղևորության արժեքի 2 տոկոսը պետությանը կփոխանցեն, քարտով ստանալիս՝ 1,5 կեսը։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, պետտուրքի չափը կլինի 20 կամ 15 դրամ՝ կախված վճարման եղանակից։ 2025-ից տոկոսները կավելանան՝ նույն հազար դրամ արժեքով ուղևորության դեպքում 35 և 25 դրամ։ Դրանից մեկ տարի անց էլ հարկման տոկոսները վերջնական մակարդակին կհասնեն ՝ 50 դրամ կանխիկի, 40՝ անկանխիկի դեպքում։

2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները չեն կարողանա առանց մաքսազերծման երթևեկել վրացական համարանիշներով մեքենաներով։Հիմա նման մեքենա ներմուծելիս ՀՀ քաղաքացիները պետք է մաքսատանը մաքսատուրքին հավասար դեպոզիտային վճար թողնեն (եթե մեքենան ժամանակավոր եք ներկրում, Հայաստանից մեկնելիս գումարը հետ եք ստանում, եթե մեքենան մնում է՝ չեք ստանում)։ Ընդ որում, դեկտեմբերի 5-30-ը կառավարությունը մասնակի վճարում է նման ավտոմեքենաների մաքսազերծումը մինչև 70 տոկոսի չափով (ավելի քան 5 տարվա մեքենաների համար)։

Երևանի ավագանու իշխանական հատվածը տրանսպորտի թանկացման նախագիծ է մշակել։ Համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներրդվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով ընդհուպ 260 դրամի։

Երևան քաղաքի ավագանին ընդունել է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով ավելի քան 5 անգամ ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը: Փաստաբանները նշում են, որ սա առաջին հերթին հարված է քաղաքացու գրպանին` իրավաբանական օգնությունը քաղաքացիների համար դառնալու է թանկ հաճույք։ 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի
Ամենադիտված