Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Վաշինգտոնի իրական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական բարեփոխումներին»

Վերլուծական

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը («Freedom In The World 2024»): Ինչպես և անցյալ տարվա զեկույցում, Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր: 

Զեկույցում առկա է ևս մեկ ուշագրավ կետ․ այն է, որ իրավապաշտպան կազմակերպությունը փաստացի զգուշացնում է տարածաշրջանում սպասվող նոր ռազմական էսկալացիայի վտանգի մասին: Մասնավորապես, ըստ զեկույցի հեղինակիների, Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն խախտվել են: Սա անչափ կարևոր դիտարկում է, քանի որ հենց Արևմուտքն է փաստում, որ իր հովանու ներքո ընթացող խաղաղության բանակցությունները, մեղմ ասած, անպտուղ են, իսկ մոտ ապագայում կարող են հանգեցնել նոր լայնածավալ պատերազմի:

Գաղտնիք չէ, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, հետևաբար այս զեկույցը պետք է դիտարկել մեսիջ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին առ այն, որ վերջիններս թերացել են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում: Ըստ էության, նախորդ տարվանից Հայաստանում քաղաքական ազատությունների մասով դրական տենդենցներ չեն նկատվել: Սա նաև անչափ կարևոր հանգամանք է, որը պետք է հաշվի առնեն եվրոինտեգրման ջատագովները: Բանն այն է, որ ԵՄ անդամության համար անհրաժեշտ է բավարարել հստակ չափանիշների, որոնցից մեկն էլ վերը նշված ինդեքսով ազատ երկիր լինելն է, ինչին մենք, ըստ էության, դեռևս չենք համապատասխանում: Հետևաբար չունենք նաև  մոտ ապագայում եվրոպական ընտանիքի մաս կազմելու համար շանսեր: ԱՄՆ–ի այս մեսիջը փաստացի ապացուցում է այն թեզը, որ Վաշինգտոնը Հայաստանին բնավ էլ չի դիտարկում իբրև ժողովրդավարության բաստիոն, ինչպես հաճախ սիրում է կրկնել Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր բարեփոխումների արդյունավետության մասին։ Վաշինգտոնին Հայաստանը պետք է այնքանով, որքանով որ ԱՄՆ վարչախումբը փորձում է Փաշինյանի և նրա թիմակիցների ձեռքերով դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից: Դրանից հետո Արևմուտքը Հայաստանին կարող է հանգիստ հայտարարել, որ առավել սերտ համագործակցության, ԵՄ անդամակցության, կամ քիչ թե շատ լուրջ ներդրումների համար վերջինս չի համապատասխանում անչափ կարևոր չափանիշների և այս ուղղությամբ Հայաստանը, ավելի ճիշտ այն, ինչ Հայաստանից կմնա այդ պահին, դեռ պետք է շատ աշխատանք կատարի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված