Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա 

Ճաշից առաջ՝ Հիսուս, ճաշին՝ Հռոմի պապ, ընթրիքին՝ Պապ թագավոր. Փաշինյանի «բարդույթները»

Հրապարակումներ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության ակտիվի հետ ունեցած մարզային հանդիպումների ընթացքում իրեն համեմատեց Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի, իսկ ՔՊ-ին՝ առաքյալների հետ՝ նաև նշելով, որ Հիսուս Քրիստոսը Երկրի վրա առաջին հեղափոխականն է եղել: Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն իրեն համեմատում է Քրիստոսի հետ:  Հիշեցման կարգով մի քանի մեջբերում. 

02.04. 2018թ.

«Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է` վեր կաց և քայլիր...և ես, այսօր ինձ իրավունք եմ վերապահում` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ... ասել հայ ժողովրդին` վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես»:

20.11.2019թ.

«Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի` իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»:

3.03.2020

«…Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս…»։

Հիսուսի հետ իրեն համեմատելուց զատ Փաշինյանի վառ երևակայությունը հասել է նաև Պապ թագավորին:  Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի, բայց, ինչևէ, անդրադառնանք։ ՀՀ վարչապետը հայտարարել էր․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք, իսկ եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մեկ անգամ էլ Փաշինյանը հասցրել է Հռոմի Պապ լինել: Այսպես, 2019 թվականի դեկտեմբերին կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է՝ «Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:

Կարելի է երկար խոսել այն մասին, թե ինչու է Փաշինյանը նման զուգահեռներ անցկացնում: Կարելի է նաև ենթադրել, որ այդ զուգահեռները պատական չեն և տեղավորվում են Հայ առաքելական եկեղեցու, կրոնի և հավատքի դեմ այս քաղաքական թիմի կողմից իրականացվող արշավի տրամաբանության մեջ: Մյուս կողմից՝ գուցե Փաշինյանն արդեն կողմնորոշվի, թե ի վերջո ով է ինքը՝ Պապ թագավորը՞, Հիսուս Քրիստոսը՞, Հռոմի պապը՞: Հատկապես, որ մեր կողմից անցկացված համեմատականները գալիս են ապացուցելու, որ Փաշինյանը ոչ առաջին կերպարին է մոտ, ոչ առավել ևս՝ երկրորդ, երրորդի մասին էլ՝ կլռենք:

Հա­զար ան­գամ «մե­ղա քեզ, Տեր» ա­սե­լով՝ մեզ թույլ տանք հա­մե­մա­տել ու ար­ձա­նագ­րել՝ Քրիս­տոսն իր մո­լո­րյալ, ան­հա­վատ ու ի­րեն քար­կո­ծող զա­վակ­նե­րի հետ «պադ­վալ­նե­րում գտ­նե­լու ու վզ­նե­րից բռ­նե­լու» տո­նով չէր խո­սում, ասֆալտներին չէր փռում և խաչվեց հենց նրա համար, որ չէր ցանկանում հեղափոխական լինել և հեղափոխություն անել: 

Ինչ վերաբերվում է Պապ թագավորին, ապա ի գիտություն Փաշինյանի՝ Հայոց պատմության և ոչ մի դասագրքում Պապ թագավորը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, կամ առավել ևս հողատու, ճիշտ հակառակը՝ նշված է, որ նա խելամիտ ու հաստատակամ երիտասարդ թագավոր էր։ Օտար պատմիչներից Ամմիանոսը Պապին բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք՝ խելամիտ իշխողի։ Պապը երեք կարևոր ճակատամարտ է հաղթում՝ Գանձակի, Ատրպատականի և Ձիրավի։ Այլ խոսքով՝ Հայաստանի վերամիավորում է տեղի ունենում և կանխվում է Հայաստանին զրադաշտականության պարտադրումը: Նա Կարճ ժամանակում վերականգնում է Մեծ Հայքի պետության նախկին սահմանները։ Ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։ Բացի այդ, Պապը Հայ նոր կաթողիկոսին սկսում է ձեռնադրել Հայաստանում՝ դրանով բարձրացնելով Հայաստանի եկեղեցու դիրքը և ամրապնդելով եկեղեցու անկախությունը։

Դե իսկ հիմա ինքներդ կարող եք համեմատել և հպանցիկ համեմատությունից անգամ պարզ կդառնա, որ Փաշինյանը և իր թիմը գահը ստանձնելուց հետո արել են վերը թվարկածի տրամագծորեն հակառակը՝ թուլացրել են բանակը, թշնամուն են նվիրել մեր հայրենիք Արցախը՝ պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ հայաթափելով, պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական եկեղեցուն և այլն:

Ցավոք սրտի, պետք է փաստենք, որ այդպես էլ չլսեցինք վարչապետի ինստիտուտին վայել բառամթերք ու մտքեր, որոնք  հայ հասարակությունն այս օրհասական ու ծանր ճգնաժամային իրավիճակում պետք է լսեր և ընկալումով մոտենար: Իր ան­ձի շուրջ այս դե­գե­րում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, ո­րով­հետև այս 6 տար­վա ըն­թաց­քում Փա­շի­նյա­նը մշ­տա­պես նոր կեր­պար­նե­րի մեջ է փոր­ձում ի­րեն տե­ղա­վո­րել։ Բայց չի «խա­ղար­կում» ա­մե­նա­կարևո­րը՝ երկ­րի ի­րա­կան վար­չա­պե­տի, իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի դե­րը։ Պատ­ճառն ա­ռա­վել քան ակն­հայտ է։

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին
Ամենադիտված