«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում McDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AI Նոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասին Թաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ» Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը ՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համար «Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ 

Շատ արժեքներ մեզանից խլելու կոնկրետ ծրագիր է իրականացվում. Մշակութաբան

Բլոգոսֆերա

Ազգային ժողովում քննարկվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագիծը։

Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով: Այսինքն, մշակութային օջախների անվան «ազգային» բառը դարձնել «պետական», ինչը, ըստ նախագծի հեղինակների, կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:

Panorama.am-ը զրուցել է մշակութաբան Սամվել Հարոյանի հետ կառավարության կողմից առաջարկվող այդ փոփոխության մասին։

Սամվել Հարոյան-Այս իշխանության իրական նպատակները  վաղուց են բացահայտվել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում նաև մշակույթի ոլորտում։ Ցավոք սրտի, հիմնականում մեր ազգայինը մեզանից խլելու որոշումներ են կայացնում։ Ինչպե՞ս կարելի է մշակույթի մեջ ազգային բառը վերացնել։ Չէ՞ որ, ընդհանրապես, յուրաքանչյուր ազգ տարբերվում է այլ ազգերից իր տեսակով, իր անցած ճանապարհով, պատմությամբ, այդ ընթացքում ստեղծված մշակութային արժեքներով՝ և հոգևոր, և նյութական։

Մենք՝ հայերս, հին ժողովուրդ լինելով հանդերձ և բնակվելով այնպիսի տարածքում, որը հիմնականում եղել է  մեծ երկրների բախման թատերաբեմ, միշտ կարողացել ենք պահել մեր ազգային ինքնությունը։ Իսկ ազգային ինքնությունը մեր հողի վրա կարողացել ենք պահել աշխատելով, ապրելով, ստեղծելով, արարելով։

Իշխանությունն առաջին հերթին պետք է մտածի այդ ազգային արժեքները պահելու, պահպանելու մասին։ Հայերս «ազգային» բառին ընդհանրապես դիպչելու իրավունք չունենք, առավել ևս՝ պետական մակարդակով։

Իշխանությունը նմանատիպ բազմաթիվ որոշումներ է  կայացրել հատկապես մշակույթի ոլորտում, որոնք ընդունելի չեն, որոնք չեն ուսումնասիրվել, մշակվել։ Նույնը վերաբերում է զինանշանի, դրոշի, Արարատ լեռան հետ կապված խոսակցություններին, կրթական համակարգում տիրող իրավիճակին։ 

Այսօր մեր մշակույթն անհատ ստեղծագործողների ուսերին է, պետական մոտեցում, որպես այդպիսին, գոյություն չունի։

Չկա որևէ մշակութային լուրջ քաղաքականություն, պետական մոտեցում այնպիսի ազգային ծրագրերին, որոնք պետք են մեզ որպես ազգ տարբերակել այլ ազգերից, այլ քոչվոր ժողովուրդներից, որոնք գալիս ու նստակյաց ժողովուրդներից խլում են իրենց արժեքները։

Panorama.am- Այս իշխանությանն «ազգային» ինչո՞վ է խանգարում։

Սամվել Հարոյան-Նման բան ասելը մի քիչ հեռուն է  տանում։ Այս տարիների ընթացքում անընդհատ մտածել եմ՝ երևի երիտասարդ են, դեռ չեն պատկերացնում, ժամանակը կգա ու կարող է այնպես ստացվի, որ արդեն մոտենան դեպի ակունքները, կմտածեն լեզվի, մշակույթի մասին։ Բայց գնալով համոզվում եմ, որ շատ արժեքներ մեզանից խլելու կոնկրետ ծրագիր է իրականացվում։ Թե ինչո՞վ է  խանգարում մեր մշակույթը... Չգիտեմ, սկսում ես այլ բաներ մտածել, թե  այս մարդիկ ի՞նչ ծրագիր են իրականացնում, ինչ ուժերի ծրագիր են իրականացնում։

Ինձ երբեմն թվում է, թե այս իշխանությունը խաչից վախենում է։ Բառիս ամենաընդգրկուն իմաստով եմ ասում։  Խաչ նկատի ունեմ ոչ միայն խաչը, նաև այն խաչը, որ մենք հայերս կրել ենք մեր գոյություն ողջ ընթացքում։ Մեզ համար դրա հիմքերի հիմքը եղել է  ազգային մշակույթը, քանի որ հայերի համար ազգային մշակույթը լոկ մշակույթ չէ, այլ հայեցակարգ, աշխարհայացք է, մեզ բնութագրող ու պահող հիմնական, կենսական ուժն է եղել։ Ինչպե՞ս կարելի է  այդ բառի նկատմամբ ոտնձգություն արտահայտել։ Չի կարելի։ Մեր ազգային մշակույթը մեր ապրելակերպն է,  մեր ազգային մակույթն արտահայտում է  մեր ժողովրդի քաղաքակրթական աստիճանը և մեր մակարդակը համաշխարհային պրոցեսներում։

Ազգային բառի հանդեպ նման վերաբերմունքն ընդունելի չէ։ Ընդհակառակը, պետք է մտածենք մեր ազգայինը պահել, պահպանել, դրանով առաջ շարժվել, կարևորագույն տեղն ունենալ աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Ոչ ոք չի բացառում, որ շփումներ լինում են այլ ազգերի հետ, մեզ որոշ «արժեքներ», ինչ-որ աղանդներ, այլաբանումներ են պարտադրվում, գումարներով ցանկացած հարթակ գրավելու անվերջանալի մոլուցքը մոլեգնում է։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ մենք հիմա շատ, մեծ ու կարևորագույն տեղ տալ ազգային արժեքներին, փորձել պահել, պահպանել ու հարստացնել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Ամենադիտված