Ամանորի գիշերը Քաթարի մետրոյում հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել
ԱշխարհՔաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է Lenta ru-ն։
Քաթարի իշխանությունները սկզբում երկարացրել են մետրոյի սպասարկումը Ամանորի գիշերը մինչև տեղական ժամանակով ժամը 2:00-ն, մինչդեռ տոնական համերգը զանգվածային տոնակատարությունների միակ վայրում ավարտվել է ժամը 1:00-ին:
Միջոցառման ավարտից հետո հազարավոր մարդիկ շտապել են մոտակա մետրոյի կայարան, ինչը հանգեցրել է հրապարակում և կայարանի ներսում հսկայական ամբոխի գոյացմանը, որտեղ մարդիկ սկսել են «ջախջախել» միմյանց։