«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ապահովել ընտրությունների հաջողությունը»․ Աուն Հլաինգ
ԱշխարհՄյանմայի կառավարությունը ձգտում է արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ երկրում քաղաքացիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգը իր ամանորյա ուղերձում, որը հրապարակել է The Global New Light of Myanmar թերթը։
«Ես հավատարիմ եմ ազատ և արդար ընտրությունների հաջող կազմակերպմանը, ինչը Պետական կառավարչական խորհրդի վերջնական նպատակն է, նաև ջանքեր են գործադրվում ազգը ճիշտ ժողովրդավարական ուղի վերադարձնելու ուղղությամբ, ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ապահովելով 2024 թվականին ցուցադրված հայրենասիրության և ազգային ոգու վրա հիմնված ընտրությունների հաջողությունը»,- ասել է Մյանմարի վարչապետը։