Ռուբեն, վստահ եմ՝ շարունակում ես ապրել ուժեղ հայրենիք ունենալու նպատակով, որի համար չես խնայել ոչինչ
Քաղաքական«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ռուբեն, արդեն երկրորդ Նոր տարին է` մենք չենք կարողանում խոսել։ Խոսել անցնող տարվանից, արած-չարածներից, խոսել հաջորդ տարվա նպատակներից, անելիքներից։
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով, որի համար չես խնայել ու չես խնայելու ոչինչ։
Այլ ճանապարհ չունենք։
2025 թվականին անել հնարավորն ու անհնարը քո ու մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։ Վերադարձ, որը դառնալու է մեր արժանապատվության վերականգնման, մեր ազգի ու հայրենիքի երազանքների ու նպատակների ճանապարհի սկիզբը։
Շնորհավոր Նոր Տարի»: