ԱՊՀ-ում նախագահությունն անցնում է Տաջիկստանին
Աշխարհ
Տաջիկստանը 2025 թվականին նախագահելու է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմիններում՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուսաստանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համագործակցության համանախագահները լինելու են Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը, վերջինս՝ որպես ապագա նախագահ։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հոկտեմբերին Մոսկվայում ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, Համագործակցության գործունեության բարելավման վերաբերյալ քննարկման մեկնարկը համարել է երկրի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկը: Նրա խոսքով, Տաջիկստանը կամրապնդի նաև ԱՊՀ երկրների համագործակցությունը ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան