Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին
ՍպորտՀայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշաբը Ավստրալիայի Բրիսբենի քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական):
Պայքարը տևել է 2 ժամ 2 րոպե։ Էլինան հաղթել է 6:3, 1:6, 6:2 հաշվով։
22-ամյա Ավանեսյանը կխաղա Եկատերինա Ալեքսանդրովա (Ռուսաստան) — Օնս Ջաբեուր (Թունիս) զույգի հաղթողի հետ։