Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) 

Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները մեծապես կախված են աշխարհաքաղաքական դերակատարների դասավորությունից։ Մեր տարածաշրջանում ներկայացված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք իրենց ներազդեցությունն են ունենում։ Նաև դրա արդյունքում է, որ խախտվել է մինչ Արցախյան պատերազմը եղած ստատուս քվոն, և ուժերի բալանսը թեքվել է հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը իր հետ բերում է նաև Թուրքիայի ազդեցության հավելյալ մեծացում։ Այս իրավիճակում ընթանում են «բանակցային» գործընթացներ, այսպես ասած, «տետ ա տետ»:

Այսինքն, փաստացի որևէ միջնորդական առաքելություն չի գործում։ Երևանն ու Բաքուն ժամանակի ընթացքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ միմյանց առաջարկներ են փոխանցում։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում, թե տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։ Նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները կողմ են առանց միջնորդների բանակցությունների շարունակմանը, իսկ դա ենթադրում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջազգային երաշխիք ու երաշխավոր չի լինելու։

ՀՀ իշխանությունների գերխնդիրն է ամեն կերպ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացման ուղղությամբ։ Ու մեծ հաշվով իրենց համար կարևոր էլ չէ, որ այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել ու դառնալ ընդամենը Ադրբեջանի կողմից ճնշման գործիք։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, ներկայում արդեն պայմանագրի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, ու Փաշինյանը նշում էր, թե իրենք առաջարկել են ստորագրել այդ մասը՝ որպես խաղաղության պայմանագիր, սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կտրականապես չի համաձայնում։

Ինչո՞ւ, որովհետև դեռ ճնշում գործադրելու տեղ ունի, մինչև որ Հայաստանին կապիտուլ յացիա պարտադրի։ Բայց ամենատարօրինակն այն է, որ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե ադրբեջանական ճնշումների, այլ հայ-ադրբեջանական երկխոսության վրա տարածաշրջանային երկրների ճնշումների մասին։ Ընդ որում, կոնտեքստում ոչ այնքան Թուրքիան է, որը ամենամեծ ճնշումներն է բանեցնում և շահագրգիռ կողմ է, որքան Իրանն ու Ռուսաստանը: Բայց շատ ավելի ուշագրավ է նաև, որ խոսք չկա արտատարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի ճնշումների մասին։ Ի՞նչ է, ՀՀ իշխանությունների «դուխը» չի՞ հերիքում խոսել Արևմուտքի երկդիմի քաղաքականության մասին, երբ նավթի ու գազի համար սիրաշահում են բռնապետ Ալիևին։

Ստացվում է, որ երբ Իրանը կամ Ռուսաստանը խոսում են իրենց շահերի մասին, դա ճնշում է, իսկ երբ ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի ղեկավարը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա դա ճնշում չէ։ Կամ՝ եթե սկզբնական շրջանում Արևմուտքից միջնորդական դեր էին ստանձնել, ինչո՞ւ նույնը չեն կատարում նաև հիմա։ Թե՞ իրենց ձեռնտու է, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային ուժերը Հարավային Կովկասի գործընթացների վրա ավելի մեծ ներազդեցություն ունեն, քան արտատարածաշրջանային դերակատարները։ Իսկ ներազդեցությունն ու շահերի համադրումը ճնշում որակելը, մեղմ ասած, արդարացված չէ: Ընդ որում, եթե Հայաստանի իշխանությունների ակնարկները վերաբերում են Թուրքիային, ապա նրանք միանգամայն իրավացի կլինեին, բայց այդ դեպքում պետք է պարզ ու հստակ արտահայտվել, այլ ոչ թե ընդհանրական:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու խաղացողներին, այսինքն՝ Իրանին ու Ռուսաստանին, ապա նրանք գործնական հողի վրա ներկա են, իրենք ոչ մի կերպ չեն ցանկանա հեռանալ, իսկ արտատարածաշրջանային ուժերը իրավիճակի փոփոխության պայմաններում շատ հանգիստ կարող են լքել տարածաշրջանը։ Սա մենք բազմաթիվ իրավիճակներում տեսել ենք։ Որոշակի իրավիճակում նույն արևմտյան ուժերը կարող են քաշվել Հարավային Կովկասից, այն իրենց համար մեծ հարված չի լինի։ Իսկ տարածաշրջանային ուժերի համար ազդեցության կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին
Ամենադիտված