Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց Հունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել 

Ո՞ւր են գնում կենսաթոշակների գումարները. 168.am

Հասարակություն

168.am-ը գրում է․

Երբ Հայաստանում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, նպատակը հետագայում այդ գումարները տնտեսական տարբեր, նաև խոշոր ծրագրերի մեջ ներդնելն էր և տնտեսական արդյունք ապահովելը։ Տարիներն անցնում են, սակայն այս նպատակն այդպես էլ չի իրականանում։ Իշխանություններն էլ ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար։

Այնինչ կենսաթոշակային ֆոնդերում բավական մեծ գումարներ են կուտակվել։

Խոսքն ավելի քան 2,3 մլրդ դոլարի մասին է։ Այդ գումարները վճարել են քաղաքացիներն իրենց աշխատավարձերից ու պետությունը՝ պետական բյուջեն։ Դրանք դուրս են եկել տնտեսությունից ու կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով հավաքվել կենսաթոշակային ֆոնդերում։

Այս գումարների դուրսբերումը թե ինչքանո՞վ է վնասել տնտեսությանը, ոչ մեկը չի հաշվել։ Բայց որ վնասել է, միանշանակ է։ 2,3 միլիարդը մեծ գումար է մեր տնտեսության համար։

Ո՞ւր են գնում այդ գումարները, ի՞նչ են անում, շատերն այդպես էլ չգիտեն։

Մինչդեռ խոսքը հսկայական միջոցների մասին է, որոնք արդյունավետ օգտագործելու պարագայում կարող էին լուրջ աջակցություն լինել տնտեսության համար։

Խնդիրը ոչ թե ֆոնդերինն է, այլ իշխանությանը, որն այդպես էլ ոչինչ չի անում, որպեսզի այդ գումարները տնտեսությանը ծառայեն։ Տնտեսությանը ծառայեցնելու փոխարեն՝ կառավարությունը դրանց մի մասը պարտքով վերցնում է՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Փողը տալիս է ֆոնդերին, հետո պարտքով, բարձր տոկոսներով հետ է վերցնում։

Զարմանալի չէ, որ կենսաթոշակային ֆոնդերի գումարների մեծ մասը ներդրված են պետական պարտատոմսերի մեջ։

Խոսքը շուրջ 379 մլրդ դրամի մասին է։ Այսօրվա փոխարժեքով այն մոտենում է գրեթե 1 մլրդ դոլարի։

Այդքան գումար բարձր տոկոսներով կառավարությունը պարտք է ներգրավել ֆոնդերից։

Ֆոնդերի համար պետական պարտատոմսեր ձեռք բերելը միանգամայն նորմալ է, ապահովված ներդրում է, բայց ի՞նչ է մտածում կառավարությունը։ Այդ գումարները կարող էին շատ ավելի արդյունավետ օգտագործվել, տնտեսական ծրագրերի մեջ ներդրվել, եթե լինեին այդպիսի ծրագրեր։

Բայց Հայաստանում ո՞ւր են հեռանկարային, առավել ևս՝ խոշոր ծրագրեր, որպեսզի ներդրումներ արվեն։

Դեռ չենք խոսում ներդրումների անվտանգության մասին։ Ոչ մի խելքը գլխին ներդրող, լինի դրսի թե ներսի, գումարներ չի ներդնի մի միջավայրում, որտեղ անվտանգային տարրական երաշխիքներ չկան։

Խաթարել են՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության անվտանգությունը։ Իշխանություններն անկարող են երաշխավորել ներդրումների անվտանգությունը։

Պարզ չէ՞, որ այդ պայմաններում կենսաթոշակային ֆոնդերը պիտի խուսափեն իրենց գումարները տնտեսության մեջ ներդնելուց։ Դրա համար պետական պարտատոմսեր են գնում, ներդրելու այլ ապահով տեղ չկա։

Ֆոնդերի գումարների գրեթե 42 տոկոսը ներդրված են հենց պետական պարտատոմսերում։

Գումարների մի մասն էլ բանկերում ավանդ են դրել, գրեթե 480 մլն դոլարին համարժեք։ Իհարկե, մեծ մասը ներդրված են՝ որպես դրամային ավանդ։

Այսօր դրամային ավանդներն ավելի ձեռնտու են, տոկոսները բավական բարձր են։

Մինչև մեկ տարի ժամկետով ավանդների գինը հասնում է 9-10 տոկոսի, ինչը վատ տարբերակ չէ ֆոնդերի, բայց ոչ՝ տնտեսության համար։

Այդ գումարները վարկերի տեսքով հետագայում մտնում են շրջանառության մեջ, բայց անհամեմատ ավելի թանկացած։ Այնինչ՝ նպաստավոր պայմանների ու ծրագրերի առկայության դեպքում կարող էին վերածվել ուղղակի ներդրումների և շատ ավելի բարձր արդյունք տալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքը
Ամենադիտված