ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էր Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտ Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անում Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան 

Մինչև COP-29 համաժողովը, պետք է փորձել Ադրբեջանի դեմ ճնշումներ գեներացնել. Գեղամ Ստեփանյան

Ռուսաստան

Նախորդ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Բաքվի դատարանը արցախցի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Դատախազը պահանջել էր 17 տարվա ազատազրկում, սակայն դատարանը կայացրել էր 15 տարվա ազատազրկման վճիռ, որից առաջին 5 տարին նա լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։

Արցախի Հանրապետության քաղաքացի 69-ամյա Վագիֆ Խաչատրյանին ևս ադրբեջանական կողմը նախորդ տարի ամռանը Հակարիի կամիջից առևանգելուց, ապա Բաքու տեղափոխելուց և կալանավորելուց հետո, կեղծ քրեական գործ հարուցեց, ապա դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Ռաշիդ Բեգլարյանին ու Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմը մեղադրում է «Խոջալուի դեպքերին» մասնակցելու և հանցագործություն կատարելու մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ադրբեջանում իրականացվող կեղծ դատավարությունները, գերեվարված արցախահայերի անհիմն ազատազրկումն ու շինծու գործերով նրանց ազատազրկման դատապարտումը գնահատեց, որ այս ամենը կատարում է մի պետություն՝ ի դեմս Ադրբեջանի, որը միջազգային իրավական բոլոր զսպող գործիքներին հակադրվում է ամենակոշտ ձևով, առանց մեղադրյալներին լիարժեք փաստաբանական պաշտպանության հնարավորություն տալու:

«Խոսքը ոչ միայն անհատների կողմից օտարերկրյա փաստաբանների ներգրավման մասին է, այլև մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոնիտորինգային դիտարկող ֆունկցիա ունեցող մարմիններին՝ Ադրբեջանում այս դատավարություններին հասանելիություն ունենալու մասին։ Վերջին օրերին Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարությունը եղավ, նաև ԵԽԽՎ ղեկավարը խոսեց, որ Ադրբեջանը չի համագործակցում խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ ուղղված կոմիտեի հետ, որպեսզի կարողանան պարզել, թե Ադրբեջանում իրավական համակարգի կողմից ինչպիսի խոշտանգումներ են տեղի ունենում։ Սա վերաբերում է բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ արդար դատաքննությանը»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, եթե Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն Ադրբեջանում ունի առանձին փաստաբան, ապա մյուս գերիներին ու պատանդներին կարծես թե տրամադրված է միայն հանրային պաշտպան։

«Վստահ եմ՝ ամենաանկախ ու ամենապրոֆեսիոնալ փաստաբանը չի կարող բռնապետական Ադրբեջանում գործել մարդու իրավունքների դիրքերից, որովհետև մեկ օրում ամբողջությամբ կարգելափակվի նրա աշխատանքը։

Ինչ վերաբերում է ընթացող դատավարություններին, ապա դրանց տրված որակումները պարզ են, բոլորս ասում ենք, որ դրանք անօրինական են, իրավական որևէ հիմք չունեն։ Երբ դեռ Արցախում էինք, Բաքվում առաջին դատավարություններից հետո, դրա մասին առանձին զեկույց ունեցել եմ, մատնանշելով բոլոր այն հանգամանքներն ու փաստերը, որոնցով կարող ենք փաստել, որ այդ դատավարությունները շինծու են։

Ցավոք, մեզ ու միջազգային հանրությանը չի հաջողվում Ադրբեջանի վրա բանեցնել այնպիսի քաղաքական ու տնտեսական և այլ բնույթի ճնշում, որն Ադրբեջանի վարքագծի վրա կարող է իրական ազդեցություն ունենալ։ Այս համատեքստում, մինչև COP-29 համաժողովը, որը պետք է նոյեմբերին տեղի ունենա Ադրբեջանում, պետք է փորձել ավելի մեծ ճնշումներ գեներացնել, փորձել ամեն գնով հեղինակային վնաս հասցնել Ադրբեջանին։ Տեսնում ենք, որ իրավական ճանապարհը որևէ ռեալ արդյունք չի բերում»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ նախորդ տարի, երբ Բաքվից մի քանի հայ գերի վերադարձրեցին Հայաստան, նրանց հայրենիք վերադարձը տեղի ունեցավ բացառապես քաղաքական գործընթացի շրջանակներում, քանի որ Հայաստանը համաձայնեց, որպեսզի COP-29 համաժողովը տեղի ունենա Բաքվում։

«Կոպիտ ասած՝ առևտուր տեղի ունեցավ, և դրա շրջանակներում կար միջազգային որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա։ Հիմա նորից պետք է փորձել հասնել այնպիսի ազդեցության, գեներացնել այնպիսի ճնշում Ադրբեջանի վրա, որ վերադարձնի գերիներին և պատանդներին։ Ընդ որում, շատ կարևոր է, որ այնպես չլինի, որ որոշ անձանց վերադարձնեն հայրենիք, որոշներին՝ կրկին պահեն բանտերում, քաղաքական առևտրի համար, այլ բոլորին անխտիր վերադարձնի»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը
Ամենադիտված