Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Պետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ» ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել Հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասին Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ» Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ 

«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը երբեք նեղություն չի տվել մեզ որևէ մի հարցում: Փոքր տարիքում լինում է, չէ՞, որ երեխաները կոշիկները հակառակ են հագնում, նա անգամ դա չէր անում, կոշիկները ճիշտ էր հագնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արամի մայրիկը:

Հենց նա է որդու նկարելու ջիղը բացահայտողը դարձել. «Մանկուց փոքրիկ թղթերի վրա նկարում էր, հետո ալբոմների մեջ մատիտներով սկսեց նկարել: Հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է: Իր պատկերացումներով նկարում էր փիղ, գայլ, արջ: Նկարների վերևում նշում էի, թե ինքն ինչ է նկարել, որոշ ժամանակ հետո հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է, ի՞նչ ես նկարել: Նույն պատասխանն էր տալիս: Այդ ժամանակ գրել-կարդալ չգիտեր: Առաջին դասարանը հաճախեց հանրակրթական դպրոց, իսկ երկրորդ դասարանից՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Շատ ինքնուրույն էր, միայն տառերը սովորելիս եմ իր կողքին նստել: Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը»:

Կրթահամալիրն ավարտելուց հետո Արամն անվճար հիմունքներով ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Այդ պատճառով 21 տարեկանում է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Արամը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ էր, 3D մոդելավորող: Մայրիկն ասում է՝ պետք է Իտալիա մեկներ կրթությունը շարունակելու նպատակով. «Խնդրեցի իրեն դիմում գրել, տարկետում ստանալ կամ Երևանում ծառայել, զուգահեռաբար նաև հնարավորություն ունենալ մագիստրատուրայում սովորելու, այդքան սովորել էր, չէի ուզում, որ կրթությունը դադարներով լինի, բայց ինձ չլսեց՝ քո տղեն ոչ մեկից լավը չի, ոնց բոլորը, այնպես էլ ես: Իրեն ասում էի՝ բայց չէ՞ որ դու այդքան տարի չարչարվել ես, որ քո երազանքի երկրում սովորես: Որոշեց, որ պետք է ծառայի»: Նկարչությունը, գրաֆիկ դիզայնն Արամի երազանքի ոլորտներն էին:

«Շատ լավ գրաֆիկա էր անում, երեք գյուտ ունի, որոնցից երկուսն իր դիպլոմային աշխատանքներն են: Դրանք խնամքով պահպանում եմ: Ինքնուս սովորել էր ու լոգոներ էր նկարում: 15 տարեկանից գումար էր վաստակում: Միշտ ասում էր՝ բանակից զորացրվեմ, որ ձեզ համար իմ երազանքի տունը կառուցեմ, առաջինը ձեզ համար, հետո նոր իմ: Հիմա մենք ենք իրագործում իր գծագիրը: Երկու տուն ունենք, բայց մեր տղայի երազանքն իրականություն ենք դարձնում, համարյա թե այն ավարտին ենք հասցրել: Արամն այդ տանն իր սենյակն ունի, որտեղ իր նկարներն են լինելու: Մեր տան պատերին ամբողջությամբ իր նկարներն են: Ավելի վաղ տարիքում անգամ շենքի մուտքի պատերին էր նկարել, դրանց մասին էլ ենք հոգ տանում: Արամի զոհվելուց հետո ցուցահանդես կազմակերպվեց, որի ժամանակ ներկայացվեցին նրա աշխատանքները: Բացմանը ներկա էին մի քանի երկրի դեսպաններ: Մենք էլ դրանով ենք հպարտանում»: 2019 թ.-ի հուլիսի 4-ին Արամը զորակոչվում է բանակ:

Վեց ամիս ծառայել է Արմավիրի հակատանկային գումարտակում, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու): Տանկի հրամանատար էր: Պատերազմի ժամանակ տղաների հետ այնտեղից տեղափոխվել են Ջրական: «Ավագ սերժանտի կոչում էր ստացել, զանգահարեց տուն, շատ ուրախ էր, անգամ գումար ուղարկեցինք, որ տղաներով նշեն այդ առիթը: Իր ընկերները փաստում են, որ Արամս ավագ սերժանտ էր, բայց փաստաթղթերում նշել են կրտսեր սերժանտ: Դա այլևս որևէ բան չէր փոխելու իրենից հետո, անգամ սփոփանք չէր դառնալու, բայց քայլ էր, որը պաշտպանության նախարարությունը կարող էր անել, հատկապես, որ բոլորն են փաստում Արամի ավագ սերժանտի կոչում ստանալու փաստը»: Արմավիրի զորամասում ծառայելու ժամանակ Արամը գծագրեր է արել զորամասի համար: Մայրիկն ասում է՝ ծառայելու ժամանակ անգամ կրթվում էր և, առհասարակ, իր ժամանակը չէր ծախսում անմիտ բաների վրա, այն միշտ պետք է ճիշտ օգտագործեր: Տիկին Կարինեն որդու ծառայակից ընկերների հետ զրույցներն է մտաբերում:

«Արամս տարիքով բոլորից մեծ էր, տղաները պատմում են, որ Արամին քայլող հանրագիտարան են կոչել: Նշում են՝ այնքան խելացի էր, որ մենք իրենից անընդհատ ինչ-որ բան էինք սովորում: Երբ Արամի համար ինչ-որ բան էինք գնում, պարտադիր պետք է նաև գիրք գնեինք: Շատ էր սիրում կարդալ: Տղաներն ասում են, որ անգամ իրենց էր վարակել գրքի հանդեպ իր սիրով: Ծառայության ժամանակ իրեն միշտ գրքեր ենք ուղարկել, համազգեստ և, քանի որ հարթաթաթություն ուներ, հարմարավետ կոշիկներ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց: «Սեպտեմբերի 25-ին ուրախ առիթի էինք մասնակցում: Ամուսնուս զանգ եկավ, դուրս եկավ, սկսեց ուշանալ, ես էլ դուրս եկա: Ամուսինս գլուխը երկու ձեռքերի մեջ առած, նստած էր»: Արամը հայրիկին ասել էր՝ մամային չասես, բայց պատերազմ է լինելու, մենք Ջրականում ենք: Ու պատերազմ սկսվեց: «Ամուսինս Արամին ասում էր՝ ինձ մի զանգի, մամային զանգի, որ հանգիստ լինի: Ու այդպես դադարներով Արամս զանգահարում էր:

Հոկտեմբեր 2-ին զանգահարեց, ու այլևս իր ձայնը չեմ լսել: Արամս զոհվել է հոկտեմբերի 5-ին, «գտել» ենք հոկտեմբերի 11-ին: Անընդհատ իր զանգին էի սպասում, հոկտեմբերի 5-ի լուսադեմին սրտիս շրջանում շատ ուժեղ ծակոց զգացի, կարծես դանակով հարվածեին սրտիս»: Արամը Ջրականում է զոհվել, տղաները շրջափակման մեջ են հայտնվել: Քանի որ բոլորից ավագն է եղել, չի թողել մյուսներին թաքստոցից դուրս գալ, փորձել է ինքնուրույն հասկանալ, թե ինչ վիճակ է: «Լուսադեմին դուրս է եկել, դիպուկահարը նկատել է Արամիս»: Այս դեպքում ևս, ինչպես շատ այլ պատմությունների պարագայում, քրեական գործ է հարուցված, դատարանում տղաների ծնողները, ընտանիքի անդամները փորձում են ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ թե ինչպես են տղաները հայտնվել շրջափակման մեջ, ինչպես և ինչու են նրանց միայնակ թողել: Հարցերի պատասխանը կտա և արդարություն կհաստատի դատարանը, գուցե հենց այդպես էլ լինի:

Ամեն դեպքում տիկին Կարինեն, ինչպես և շատ ծնողներ, արդարության հաստատման հույսը չեն կորցնում: Վստահ են նաև, որ Աստված ամեն բան տեսնում է: Ու էլի Արամի մասին ենք զրույցը շարունակում. «Իր զոհվելուց հետո Արամի թղթերն էի նայում, դասավորում ու մի տետր գտա: Գրել էր՝ շուտով ես մահանալու եմ: Բառերով չեմ կարող նկարագրել, թե հետս ինչ կատարվեց: Արամը միշտ շտապում էր, օրը ժամ առ ժամ ծրագրում էր: Երբ իրեն հարցնում էի՝ ո՞ւր է շտապում, ասում էր՝ մա՛մ, ժամանակս քիչ է, պետք է հասցնեմ: Ասում էր նաև՝ մա՛մ, գիտե՞ս, ես անմահ եմ: Մենք լույս ենք կորցրել, մեր թաղամասում, դպրոցում ու ամենուր Արամին լուսավոր տղա են կոչել»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս երազ էր տեսել: Արամս ասել էր. «Մաման ինձ շատ է «նեղություն» տալիս, անընդհատ լացում է, չեմ ուզում, որ այդքան լացի, մամային ասա՝ ինձ ի՞նչ է եղել, նեղվում եմ իր շատ լացելուց ու ինձ այստեղ լավ չեմ զգում»: Աղջիկս էլ արձագանքել էր՝ ապեր, դու ասա, «ես ո՞նց ասեմ, դու գնա ու ասա»: Ու աղջիկս ինձ պատմեց իր երազների մասին: Դրանից հետո կարծես սթափվեցի: Մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու: Բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նայի ինձ ու խղճա: Չեմ անիծում, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար»:

Հ. Գ. - Սերժանտ Արամ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին
Ամենադիտված