Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է 

Հոբելյանական համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյակին

Գիտություն և Մշակույթ

Ս. թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

Հոբելյանական համերգին կհնչեն`

Վիվալդի – կոնցերտ չորս ջութակի համար, սի մինոռ, 1-ին մաս,

Ալթունյան- «Բերդ» պար,

Մանսուրյան – «Տարվա եղանակներ» երգչախմբի և լարային նվագախմբի համար,

/մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, գեղ. ղեկավար և դիրիժոր Ռ. Մլքեյան/,

Մոցարտ – կոնցերտ N 23 դաշնամուրի համար, լա մաժոռ, 2-րդ մաս,

/մենակատար` Վահան Մարտիրոսյան/,

Դ. Բուքստեհուդե – «Ալելույա»,

Կամպո – «Ալաք»,

/մասնակցությամբ` «Հովեր» կամերային երգչախմբի, գեղ. ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան/,

Բիզե - Շչեդրին – երեք հատված «Կարմեն» սյուիտից,

/մասնակցությամբ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների, գեղ. ղեկավար և դիրիժոր Է. Թոփչյան/,

Ռ. Գալիանո – կոնցերտ «Օպալ» ակորդեոնի և լարային նվագախմբի համար,

/մենակատար` Ռիշար Գալիանո/:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1962 թվականին, իսկ պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացել է 1966 թվականին: Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում:

Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի են զարգացրել և հարստացրել նվագախմբի հաջորդ շրջանների ղեկավարները` ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանդին Բաղդասարյանը /1975 թ.-ից/ և ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը /1982 թ.-ից/: Վառ անհատականության և արտիստական խառնվածքի տեր այդ երաժիշտներն իրենց գործունեությամբ բնորոշել են նվագախմբի անկրկնելի դեմքը:

1975 թ. Զավեն Վարդանյանը հիմնել է ժամանակակից երաժշտության անսամբլը: 1979 թ. այդ անսամբլի հիման վրա, Վարդանյանը հիմնադրել է Երևանի կամերային նվագախումբը /լարային և փողային կազմով/, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը: Այդ 15 տարիների ընթացքում Երևանի կամերային նվագախմբի հետ հանդես են եկել բազմաթիվ մեծանուն կատարողներ, հնչեցնելով հայ կոմպոզիտորների ավելի քան 40 և արտասահմանցի նշանավոր կոմպոզիտորների ավելի քան 20 ստեղծագործություններ:

1991 թ.-ից ԵԿՆ-ի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը, այնուհետև, որպես գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր նվագախումբը ղեկավարել է ՌԴ ժողովրդական արտիստ, դիրիժոր Էմին Խաչատրյանը:

1997 թ. Հայաստանի պետական կամերային և Երևանի կամերային նվագախմբերը միավորվում են և վերակազմավորվում է Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

Երկու համբավավոր նվագախմբերի ժառանգորդ հանդիսացող Հայաստանի Պետական կամերային նվագախումբը 1997 թ.-ից ցայսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվ, որը ծանրակշիռ ներդրում ունի Հայաստանում կամերային մշակույթի տարածման և արմատավորման գործում:

Նվագախմբի հյուրախաղերը աշխարհի տասնյակ երկրների հեղինակավոր բեմերում, մասնակցությունը միջազգային բարձրանուն փառատոներին փայլուն արձագանք են ստացել: Կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Հայաստանի և արտերկրի լավագույն մենակատարներ, հյուր դիրիժորներ: Հիշարժան են Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթները տարբեր երգչախմբերի հետ, բարեգործական համերգները, ավանդը մանկապատանեկան լսարանի գեղագիտական դաստիարակության գործում: Նվագախմբի երկացանկում եվրոպական և ռուս կոմպոզիտորների բազմաժանր գործերի կողքին կարևոր տեղ է հատկացվել հայ երաժշտությանը: Կատարվել են ֆոնդային ձայնագրություններ, թողարկվել` CD-ներ:

2011 թ-ից Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է կամերային երաժշտության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության և ուշադրության ժամանակշրջանում: Ակնհայտ է, որ նա անցել է իրեն հատկացված ճանապարհի դեռևս փոքր մասը միայն: Սակայն կարևոր է, որ այդ ճանապարհը խորապես գիտակցված է, և հեռանկարը` տեսանելի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանք
Ամենադիտված