Հարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունը Հոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը Արտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից «Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի «Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում «Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը 

Ադրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ

Արտակարգ Պատահար

Ադրբեջանը, 2023թ․ սեպտեմբերին իրականացրած ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների միջոցով ամբողջությամբ հայաթափելով և օկուպացնելով Արցախը, սկսել է ՀԷԿ-երի և ջրամբարների մասշտաբային շինարարություն։ Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդհատ մասնակցում է նոր ՀԷԿ-երի բացման, հերթական խոշոր ջրամբարի հիմնարկեքի կամ վերակառուցման մեկնարկի հանդիսավոր արարողություններին։

Օկուպացված Արցախի Կուբաթլիի շրջանում ոռոգման և խմելու ջրի համար ադրբեջանցիները նախատեսում են կառուցել «Բարղուսադչայ» ջրամբարը, որի ծավալը կազմելու է 67 միլիոն խմ։ Ըստ նախագծային փաստաթղթերի՝ նրանից առանձնացված 62 կմ երկարությամբ մայրուղային խողովակաշարով նախատեսվում է ոռոգել մոտ 12 հազար հեկտար նոր հողատարածքներ Կուբաթլիում, Զանգելանում և Ջաբրայիլում, իսկ խմելու ջրով կապահովվի մոտ 1 միլիոն մարդ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսն արդեն ավարտվել է Զաբուխչայի ջրամբարում, որի միջոցով կոռոգվեն Ադրբեջանի օկուպացրած Լաչինի շրջանի Հաքարի գետի աջ և ձախ ափերին գտնվող գյուղատնտեսական դաշտերը։ Այդ ջրամբարի ծավալը կազմում է 27 միլիոն խմ և ոռոգման ջրով կապահովվի Կուբաթլիի և Զանգելանի շրջանների 12,1 հազար հեկտար հողատարածքներ։

Այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արցախի Հանրապետության գոյության տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը սկսվել էր միայն 2008թ.-ին, և բոլոր ՀԷԿ-երը կառուցվել էին մասնավոր ներդրումների շնորհիվ (շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար): 2020թ․ 44-օրյա պատերազմից առաջ Քարվաճառում գործում էին 6 ՀԷԿ-եր, իսկ 4-ը կառուցման փուլում էին: Շատերն արդեն չեն հիշի այն դեպքը, երբ 2020թ․ հունվարի 20-ից փետրվարի 4-ն արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր անում՝ Արցախի կառավարությունից պահանջելով դադարեցնել ընթացող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները և հրաժարվել նոր ՀԷԿ-երի կառուցման մտադրությունից: Փաստացի մեկ հոգու կազմակերպած ակցիայի ընթացքում Արցախի կառավարությունը տեղի էր տվել՝ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու համար սեղմ ժամկետներում ստեղծելով անկախ հանձնաժողով և երաշխավորելով, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու: Ավելորդ չի լինի նշել, որ Արցախի տարածքում առնվազն հինգ մետաղական հանքեր կային, որոնք մինչև 2023թ․ սեպտեմբերը չէին շահագործվել, իսկ այս պահի դրությամբ Ադրբեջանն արդեն բաշխել է դրանց շահագործման լիցենզիաները․․․

Այսօր արդեն օկուպացված Լաչինում գործում է «Ազերէներջի» ԲԲԸ-ի Զաբուխ փոքր հիդրոէլեկտրակայանը, որը մի քանի օր առաջ բացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտնած տվյալների՝ տարեկան 2,8 ՄՎտ հզորությամբ «Զաբուխ» ՓՀԷԿ-ը կարտադրի 8-9 միլիոն ԿլՎ/ժամ «կանաչ» էներգիա։ Էլեկտրակայանը կառուցվել է Զաբուխ գետի վրա, որը հանդիսանում է Հաքարի գետի աջ վտակը։ Կայանը էներգահամակարգին ինտեգրելու համար կառուցվել են նոր ենթակայաններ և անցկացվել է 35 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդման նոր գիծ։

Ընդհանուր առմամբ՝ միայն Արցախում Ադրբեջանն արդեն հայտարարել է 11 ՀԷԿ-երի և 5 ջրամբարների կառուցման մասին, իսկ մինչև 2030թ․ Ադրբեջանում պլանավորում են 11 նոր ջրամբարներ կառուցել և մեծացնել մի շարք գործող ավազանները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
Ամենադիտված