Արևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» հետ համադրելը պատմագիտական սնանկություն է․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար Երբ 387 թ. աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին ոչ թուրքերը և ոչ էլ ադրբեջանցիները․ Շարմազանով Վրացական ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ ՔՊ-ական պատգամավորները խուսափում են մեկնաբանել վարչապետի` «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Օտարերկրյա դիվանագետները լքել են Ուկրաինան ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Դնեպրի օդանավակայանում Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) 

Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

Աշխարհ

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։  

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը. 

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները: 

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը. 

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ. 

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»: 

Ջուդի Չուն նաև քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ամոթալի պատմություն ունեցող երկրին, չպետք է հարթակ տրվի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակությունը վերականգնելու համար:

Կոնգրեսական Գեյբ Ամոն կոչ է արել անշեղորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքներին՝ իր աջակցությունը հայտնելով ԼՂ եկամուտների վերականգնման ակտի միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ջանքերին:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, ով դատապարտել է Ադրբեջանի շարունակական մշակութային ցեղասպանությունը ԼՂ-ի հայերի դեմ, ընդգծել է իրական արդարության անհրաժեշտությունը. 

«Իսկական արդարությունն այն է, երբ տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց նախնիների տները, որտեղ ապրել են ավելի քան մեկ հազարամյակ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ջնջի նրանց պատմությունն ու ժառանգությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, վերահաստատել է արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը. Նա ընդգծել է, որ արցախցիները պետք է վերադառնան, սա է վերջնական գիծը»:

Միջոցառմանն իր հուզիչ խոսքն է ասել նաև Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից մեկ տարի անց, չնայած միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, հայերն իրավունք չունեն հրաժարվել ժողովրդի վերադարձի, մշակույթի պահպանման և հայ բանտարկյալների ազատ արձակման համար մղվող պայքարից։

Երեկոյի փակմանը աղոթք է ասել Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով փրկվել է իր տան վրա ադրբեջանական ռմբակոծություններից, թիրախավորվել է հայկական կրոնական և մշակութային վայրերի պաշտպանության համար։ Նա նկարագրել է ադրբեջանական դաժանությունն արցախյան պատերազմի, շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ նշելով. «Եթե ամբողջ աշխարհն այսօր ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկ այլը տեղի չէր ունենա։ Եվ եթե մենք այսօր չճանաչենք Արցախի ցեղասպանությունը, ապա դեռ ավելին է լինելու»:

ANCA-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացված են եղել նաև արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի նկարները՝ 2020 թվականի Բաքվի ռազմական հարձակման և 2023 թվականի շրջափակման և դրան հաջորդած ԼՂ-ի բռնի տեղահանման մարդկային զոհերի մասին։
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» հետ համադրելը պատմագիտական սնանկություն է․ Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար Երբ 387 թ. աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին ոչ թուրքերը և ոչ էլ ադրբեջանցիները․ ՇարմազանովՎրացական ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը Հայազգի Էլեն Բադալյանը ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակչում է Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձելԼավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցելՔոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ ՔՊ-ական պատգամավորները խուսափում են մեկնաբանել վարչապետի` «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Օտարերկրյա դիվանագետները լքել են Ուկրաինան Դերասան Լենդ Մկրտչյանը ամուսնության շքեղ առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)10-ամյա տղան զանգահարել է փրկարար ծառայություն և խնդրել՝ օգնեն իրեն կատարել տնային առաջադրանքը ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Դնեպրի օդանավակայանում Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Անաստասիա Վոլոչկովան անճանաչելի է դարձել (լուսանկարներ)ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացումը նոր շունչ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար Իրանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ինԹուրքիայում և ևս չորս երկրում դադարեցվել է ռուսական վճարային համակարգի քարտերի սպասարկումըDaily Mail-ը հաշվարկել է, թե ռուսական «Օրեշնիկը» որքան ժամանակում կհասնի Եվրոպա (լուսանկար)Մարիամի ծննդյան օրը որոշեցի սափրվել. Փաշինյանը բացահայտեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը (տեսանյութ) ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին Ինչ են քննարկել Փաշինյանն ու Թրամփը․ նոր մանրամասներ (տեսանյութ)Հայտնի է՝ ինչու է Իսրայելը հարվածել Բեյրութի կենտրոնին. Al HadathԱրևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Աշոտ ՄելքոնյանՌուսաստանում կատուն uպանել է տիրոջըՌուսաստանը ՀԱՊԿ իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածներըԱնկախության հռչակագրի տրամաբանությունը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ․ Փաշինյան (տեսանյութ) Երբ կհեռանան ԵՄ դիտորդները․ Փաշինյանն առաջարկով դիմել է Ադրբեջանին (տեսանյութ) Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասինԿարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին (տեսանյութ) Ինչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Թաղման բյուրոյից մինչև էկոպարեկային ծառայություն․  «Հրապարակ»Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը Ո՞վ կառաջադրվի ՔԿ ղեկավարի պաշտոնում Ադրբեջանը կա՛մ ուզում է փակուղի մտցնել բանակցություներն իր պահանջով, կա՛մ մտահոգություններ ունի (տեսանյութ) Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. Հակոբ Կարապետյան Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին․ Ստեփան Դանիելյան Ինչու է Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան. TVPInfoԾառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ «կացնային ձևով»՝ կացինով կտրելու եմ Քաղաքացին իրեն խաբված է զգում․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին Ռուսաստանում զորահավաք չկա. Պեսկով Անթույլատրելի էր ԱԺ-ում տեղի ունեցածը․ Փաշինյանը Հովիկ Աղազարյանին խնդրել է, որ վայր դնի մանդատը Միանձնյա որոշում է եղել․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով (տեսանյութ)
Ամենադիտված