Մյուռոնօրհնության սրբությունները
ՔաղաքականՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Մյուռոնի օրհնության կարգը սկսվում է դեռևս Դ-րդ դարից, սակայն որևէ տեղեկություն չունենք, թե Ս․ Գրիգոր Լուսավորիչը և նրա հաջորդները ինչպես են այն օրհնել։
Դարերի ընթացում Ամենայն Հայոց Հայրապետները Մյուռոնն են օրհնել Հայոց Եկեղեցու ավանդական երեք սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։
Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնը նախ օրհնում է Ս․ Խաչով, որի մեջ զետեղված է Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի մասունք։ Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է այն խաչով, որը պատրաստվել է 1652 թ․՝ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի համար։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը օրհնում է աստվածամուխ Ս․ Գեղարդով։
Մյուռոնօրհնության սրբություններից վերջինը Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջն է։ Վեհափառ Հայրապետը տյառնագրում է Սրբալույս Մյուռոնը համաքրիստոնեական և Հայոց աշխարհի պահապան սրբի՝ Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական գլխավոր սրբությունն է։
Ահա այս երեք սրբություններով է տյառնագրվում լուսափայլ և լուսաբուխ Ս․ Մյուռոնը, որով, ինչպես գրում է Սուրբ Գրիգոր Նաեկացին, դաշինքի ուխտ է հաստատվում Աստծու հետ։