Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Իտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Արևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. Մանրամասներ 

Ղազախստանը կառուցում է առաջին ԱԷԿ-ը․ հայ փորձագետ Գևորգ Մելիքյանը մասնակցել է հանրաքվեին

Իրան

Ինչպե՞ս անցավ Ղազախստանում ատոմակայանի կառուցման հանրաքվեն, ինչպիսի՞ օրինակ նման փորձը կարող է լինել ՀՀ-ի համար, ինչպե՞ս են այժմ զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները․ այս և այլ հարցերի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատասխանել է «The Armenian Institute for Resilience & Statecraft» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ք.գ.թ. Գեւորգ Մելիքյանը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանում տեղի ունեցավ ատոմակայանի կառուցման հանրաքվե, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 63,66 %-ը: Մասնակիցների 7112%-ը կողմ քվեարկեց: Հայտնի է, որ այդ երկրում հաճախ են կարեւորագույն հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպվում սա, կարծես թե, ապահովում է իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահությունը, քանի որ այդ կերպ հաշվի է առնվում նաև հասարակության կարծիքը և ապահովում է թափանցիկություն։ Դուք անձամբ ներկա՞ եք եղել հանրաքվեին Աստանայում, և ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

-Ներկա լինելով Ղազախստանում կազմակերպված հանրաքվեին՝ ինձ տպավորեց կազմակերպման բարձր մակարդակը եւ մարդկանց մասնակցության ակտիվությունը: Ընտրողների 63.66% մասնակցությունը վկայում է, որ քաղաքացիները բավականաչափ հետաքրքրված և ներգրավված են իրենց երկրի կարևորագույն որոշումների կայացման հարցում: Նմանատիպ խոշոր և ռազմավարական որոշումների դեպքում չափազանց կարևոր է, որ հասարակության լայն շրջանակների կարծիքը լսելի դառնա, հատկապես Ղազախստանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընթացքում որդեգրած «Լսող պետության» կոնցեպտի շրջանակում: Մասնավորապես, ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ հանրության տեսակետը խիստ նշանակություն ունի երկրի զարգացման ընթացքի որոշման հարցում, թեև, բնականաբար, կային նաև դեմ քվեարկողներ՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հետ կապված զգայունությունները թե՛ գլոբալ, թե՛ հենց տեղական մակարդակում:

Հանրաքվեներն, ընդհանրապես, կոչված են ապահովելու կառավարության կողմից թափանցիկությունը, ինչպես նաև, կարող են նպաստել իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բացի այդ, հանրաքվեն թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու զգալ, որ իր ձայնը հաշվի է առնվում և կարող է ազդել երկրի ապագայի վրա: Սա չափազանց կարևոր է ժամանակակից քաղաքական կյանքում, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ Ղազախստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժամանակակից տարածաշրջանային, և ինչու ոչ՝ նաև, գլոբալ դերակատար՝ միջին տերություն, և հետևաբար, ցանկանում է հոգ տանել, որ կարևորագույն գործընթացներն ընթանան հնարավորինս թափանցիկ և հաշվետու ձևով:

Ղազախստանում կառավարությունը տարբեր ժամանահատվածներում ձգտել է զարգացնել հանրաքվեների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք: Ղազախստանի համար սա թվով 4-րդ հանրաքվեն էր, որոնցից ամենակարևորն, ըստ իս, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր 2022թ. հունիսին, որին ես ևս ներկա եմ եղել: Այդ պահից, ես կասեի, սկիզբ դրվեց նորացված, թարմացված Ղազախստանի, քանի որ այս երկիրը կարողացավ ճիշտ մտացված և արդյունավետ կազմակերպված քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, դուրս գալ ճգնաժամային գործընթացներից:

Ինչ վերաբերում է Ղազախստանում 1-ին ատոմակայանի կառուցմանը, ապա դա, ըստ իս, շատ հավակնոտ և կարևոր նախագիծ է, որը շոշափում է երկրի երկարաժամկետ շահերը։ Միջուկային էներգիան կարող է ապահովել կայուն էներգիայի մատակարարում, նվազեցնել ածխաջրածինների գործածումը և էլեկտրաէներգիայի ներմուծումը, ինչը հատկապես կարևոր է Ղազախստանի տնտեսական աճի և ավելի անկախ և ապահով էներգետիկ համակարգ ունենալու տեսանկյունից:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կարող է Ղազախստանի նման փորձը օրինակ լինել նաև ՀՀ-ի համար, արդյոք հայ հասարակությունը նման մեծ ակտիվություն կցուցաբերի կարևորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու պարագայում։

-Ղազախստանի՝ որպես հետ-խորհրդային պետության նման փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես՝ ժողովրդավարական կառավարման եւ հասարակության ներգրավվածության բարձրացման տեսանկյունից: Հանրաքվեների ինստիտուտի կիրառումը լուրջ գործիք է ժողովրդավարության ձգտող բոլոր երկրների համար և կարող է խթանել քաղաքական համակարգի արդյունավետությունն ու կառավարական թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համար հանրաքվեների ինստիտուտի արդյունավետությունը կախված կլինի մի շարք բազմաշերտ գործոններից։

Հանրաքվեն կարող է խթանել և ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, սակայն դրա հաջողության գրավականը պետք է լինի հասարակության իրազեկվածության, գիտակցված ընտրության եւ ներգրավվածության բարձր մակարդակը: Հայաստանում հանրաքվեները մինչ օրս, ի տարբերություն Ղազախստանի, չեն ունեցել հանրության լայն շրջանակների աջակցություն: Այս առումով, Ղազախստանի փորձը կարող է հետաքրքիր օրինակ ծառայել, բայց անհրաժեշտ կլինեն հստակ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում, որպեսզի հանրաքվեների ինստիտուտը կիրառվի արդյունավետորեն և վստահության մթնոլորտում, ինչը դեռևս շատ խնդրահարույց է:

Զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն ՀՀ-Ղազախստան հարաբերությունները, ի՞նչ ուղիներում կարող են խորանալ երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները։

-Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն լուրջ ներուժ, հատկապես տնտեսական, էներգետիկ, գիտակրթական եւ այլ ոլորտներում։ Օրինակ, նույն ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք և կարող է իր նպաստը բերել Ղազախստանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման շրջանակում: Հայաստանը և Ղազախստանն անդամ են մի շարք բազմակողմ հարթակների, սակայն ես կցանկանայի շեշտել հատկապես երկկողմ հարաբերությունների բազմազանեցման և խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանը և Ղազախստանը կարող են ավելի խորացնել տնտեսական և առևտրային կապերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ոլորտներում։ Ղազախստանը, լինելով տարածաշրջանում մեծ էներգետիկ ռեսուրսների տեր, կարող է աջակցել Հայաստանի էներգետիկ կախվածությունների նվազեցմանը՝ բացելով էներգետիկ համագործակցության նոր ուղիներ, թեև այստեղ որոշիչ դեր ունեն մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները:

Կարեւոր է հատկապես խորացնել գիտակրթական փոխանակումները, համատեղ նախագծերի իրականացումը, հայ-ղազախական դարավոր շփումների և հարաբերությունների ամբողջական քարտեզագրումը, նոր նախաձեռնություններով ի հայտ գալը: Օրինակ՝ իմ ղեկավարած Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը ս.թ. մայիսին Երևանում Համագործակցության հուշագիր կնքեց Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի հետ, ինչպես նաև Երևանում անցկացրեցինք «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով նմանատիպ առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մեր երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ 

Ղազախստանը և Հայաստանը, որպես հարուստ և խորքային մշակույթ ունեցող երկրներ, կարող են համագործակցել մշակութային ոլորտում՝ իրար ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմը զարգացնելու տեսանկյունից։ Գիտակրթական համագործակցության միջոցով երկու երկրները կարող են փոխադարձաբար օգտվել իրենց փորձից եւ զարգացումների հնարավորություններից։

Բացի այդ, քաղաքական համագործակցության տեսանկյունից երկու երկրների շահերը կարող են համընկնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական ինտեգրացիայի հարցերում։ Ղազախստանը, լինելով կենտրոնական ասիական կայացած տնտեսություն ունեցող պետություն, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է օգնել ձեւավորելու ավելի ամուր գործընկերություն և համագործակցություն տարբեր շրջանակներում։

Ընդհանուր առումով, կարևոր է շեշտը դնել ինստիտուցիոնալ համագործակցության վրա և բացի պետական, պաշտոնական հարթություններից՝ ստեղծել պինդ գործընկերություն և հարաբերություններ մնացած այլ ինստիտուտների և կառույցների միջև:

Ի՞նչ խնդիրներ ՀՀ-ն կարող է լուծել հանրաքվեի միջոցով ներկայիս քաղաքական իրավիճակում, արդյոք դա կարող է վերաբերվել նաև ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին։

-Սա զգայուն հարց է, քանի որ հանրաքվեն կարող է օգտագործվել Հայաստանում շարք կարեւոր քաղաքական խնդիրների լուծման համար՝ հատկապես ներկայիս բարդ քաղաքական և հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ առումով, ես կարծում, որ Հայաստանն էապես մեծ հետքայլ արեց, եթե ոչ՝ ձախողեց Արցախյան հիմնախնդրի լուծման հայանպաստ մոտեցումը: Այստեղ հանրաքվեի ինստիտուտն առնվազն պետք էր և կարող էր կարևոր դերակատարություն ունենալ:

Այո, հանրաքվեն կարող է կիրառվել այլ հարցերում ևս, ինչպիսիք են օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերում։ Սակայն սրանք չափազանց բարդ և քաղաքականապես խճճված խնդիրներ են եւ կարող են ունենալ լուրջ հետեւանքներ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Հանրաքվեն կարող է լինել միջոց ժողովրդի տեսակետը հաշվի առնելու համար, սակայն նախ անհրաժեշտ կլինի երկարատեւ քաղաքական եւ հանրային բաց և բազմակողմանի քննարկումներ, որպեսզի հանրաքվեի հարցերը հասկանալի եւ ընդունելի լինեն հասարակության լայն շրջանակների համար։

Վերջում, պարզապես, կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ղազախստանի դեսպանության ողջ թիմին Աստանա իմ այցելությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ ահռելի այն աշխատանքի համար, որ նրանք տանում են հայ-ղազախական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաև Աստանայում ՀՀ դեսպանությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը
Ամենադիտված