Զելենսկին չի պատրաստվում դադարեցնել հակամարտությունը. RS
Վերլուծական
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին չի պատրաստվում դադարեցնել հակամարտությունը։ Ընդ որում, ռազմական առավելությունը Ռուսաստանի կողմն է, գրում է Responsible Statecraft-ը։
«Ռուսաստանը պահպանում է առավելությունը ռազմի դաշտում, ունի ֆինանսական պահուստներ, արևմտյան չափանիշներով պետական պարտքի չափազանց ցածր մակարդակ և կարող է իրեն թույլ տալ շարունակել հատուկ ռազմական գործողությունը։ Իսկ Ուկրաինան փող չունի», - նշված է հոդվածում։
«Միևնույն ժամանակ, Եվրոպան, չցանկանալով տեսնել, թե ինչպես է Կիևը գնում դեպի անշահավետ խաղաղություն, «հառաչում» է լուծում գտնելու անհրաժեշտությունից», - նշել են լրագրողները: Բացի այդ, ընդգծվում է, որ Զելենսկին չի նախատեսում նպաստել կարգավորմանը։
«Եվրոպական առաջնորդները նույնպես կտրականապես դեմ են Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու գաղափարին։ Առաջիկա տարիներին նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար ընտրություններում», - ասվում է նյութում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան