Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը 

Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Կինոինդուստրիայի զարգացման կարևորությունն արտահայտվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում։ Առաջին հերթին կինոն ազգային ինքնության, պատմության և մշակույթի ներկայացման և պահպանման բացառիկ միջոց է։ Հայաստանի համար, որն ունի բարդ պատմաքաղաքական անցյալ, բազմաշերտ ինքնություն և աշխարհասփյուռ համայնքներ, կինոարտադրությունը կարող է դառնալ ազգային գաղափարների, արժեքների ու պատմության ժամանակակից փոխանցման ամենաարդյունավետ հարթակը։ Բայց այդպես էլ մեր կինոարտադրությունը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի սերիալային ճահճից, որտեղ գերիշխում են քրեական բարքերն ու ատելության վրա հիմնված պատմությունները, որոնք հոգեբանական առումով բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա, իսկ մյուս կողմից՝ պրիմիտիվացնում մարդկանց մտածելակերպը։ Ու այդ բացասական ազդեցության կրողը հիմնականում երիտասարդ սերունդն է, որի շրջանում շատ արագ արմատավորվում են սերիալներում ցուցադրվող բարքերն ու գռեհկաբանությունը։ Այնինչ, կինոն կարող է ներկայացնել Հայաստանի պատմական փորձառությունը, Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային եղելությունները, Ցեղասպանության հիշողությունը, անկախության ու ազատամարտերի թեմաները, ժամանակակից սոցիալական և մշակութային խնդիրները, ներգաղթի և արտագաղթի պատմությունները՝ դառնալով միաժամանակ ազգային ինքնության վերաիմաստավորման և համաշխարհային լսարանի հետ երկխոսության հզոր գործիք։

Կինոն նաև կարող է նպաստել հաշտեցման և համերաշխության գաղափարների տարածմանը՝ ներկայացնելով բազմակարծություն, մարդասիրություն, հանդուրժողականություն և արդարություն։

Մյուս կողմից էլ՝ կինոինդուստրիայի զարգացումը կարող է ապահովել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, նպաստել նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Կինոարտադրությունը ներառում է բազմաթիվ ենթաոլորտներ՝ սցենարի կազմում, ռեժիսուրա, օպերատորական արվեստ, մոնտաժ, հնչյունավորում, վիզուալ էֆեկտներ, հանդերձանք, դեկորացիա, լուսանկարչություն, լուսային տեխնոլոգիաներ, մարքեթինգ, դիստրիբուցիա և այլն։ Այս ամբողջ շղթան կարող է դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ, եթե ապահովվի անհրաժեշտ ներդրումներ, պետական խրախուսանք, մասնավոր հատվածի ներգրավում և միջազգային համագործակցություն։

Բացի այդ, կինոարտադրության զարգացումը կարող է խթանել կինոտուրիզմը, արտաքին ներդրումները, համատեղ արտադրությունները, ինչպես նաև նպաստել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, երկրի դրական իմիջի ձևավորմանը։

Հայաստանի կինոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է ֆինանսավորման պակասը։ Չնայած պետական որոշակի ծրագրերի առկայությանը, ոլորտը դեռևս կախված է ոչ կայուն, հաճախ միանվագ ֆինանսական հոսքերից, որոնք չեն ապահովում երկարաժամկետ պլանավորում և որակյալ արտադրանք։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցնում է նրան, որ շատ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ և դերասաններ ստիպված են արտագաղթել կամ ժամանակավորապես համագործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ, ինչը Հայաստանի համար նշանակում է մարդկային կապիտալի կորուստ և «ուղեղների արտահոսք»։

Կինոինդուստրիայի կառավարման և քաղաքականության առումով ևս Հայաստանի առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ։ Ոլորտը չունի միասնական, համակարգված ռազմավարություն, որը կներառեր կրթություն, արտադրություն, դիստրիբուցիա, միջազգային համագործակցություն և շուկայի զարգացում։

Պետական մարմինների միջև պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման հստակեցման պակասը, կինոքննարկումների ու ֆինանսավորման մրցութային համակարգի թափանցիկության խնդիրները, միջազգային փառատոնների ու շուկաների հետ կապերի խզումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ շարունակականության բացակայությունը ստեղծում են պայմաններ, երբ հաջողված նախագծերը ընդամենը եզակի դեպքեր են դառնում։

Հայաստանում կինոարտադրության տեխնիկական հիմքը մեծամասամբ հնացած է։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է արդիական սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից արտադրական մշակույթ։ Շատ դեպքերում կինոնախագծերը ստիպված են օգտվել արտասահմանյան տեխնիկական ռեսուրսներից, ինչը մեծացնում է արտադրության ծախսերը, բարդացնում կազմակերպչական աշխատանքները և սահմանափակում տեղական մասնագետների զարգացման հնարավորությունները։

Բացի այդ, կինոակադեմիական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, ինչը բարդացնում է երիտասարդ տաղանդների հայտնաբերումը, կրթումը և ոլորտում պահպանումը։

Կինոարտադրության հետ կապված խնդիրներից է նաև տեղական շուկայի փոքրությունը։ Հայաստանում կինոթատրոնների քանակը սահմանափակ է, մուլտիպլեքսների և ժամանակակից կինոդահլիճների պակասը խոչընդոտում է լայնածավալ դիստրիբուցիան և տեղական կինոարտադրանքի սպառումը։ Բացի այդ, հասարակության գնողունակության ցածր մակարդակը հաճախ սահմանափակում է կինոթատրոն այցելելու հնարավորությունը, ինչը նվազեցնում է կինոարտադրողների եկամուտները և հետագա ներդրումների խթանները։

Այս իրավիճակը բարդացնում է նաև միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, քանի որ կինոարտադրության ծախսերը հաճախ չեն արդարացվում տեղական եկամուտներով, իսկ արտահանման հնարավորություններն ու արտասահմանյան փառատոններում հաջողությունները դեռևս անկայուն և էպիզոդիկ բնույթ ունեն։

Մեծ խնդիր է նաև հայաստանյան կինոնախագծերի միջազգային մրցունակության ապահովումը։ Գլոբալիզացիայի պայմաններում կինոշուկան դարձել է ծայրահեղ մրցակցային, որտեղ ոչ միայն որակն է վճռորոշ, այլև արտադրության մարքեթինգային ռազմավարությունը, փառատոնային քաղաքականությունը, միջազգային կապերը, արտասահմանյան մասնագետների ներգրավումը և համատեղ արտադրությունների կազմակերպումը։

Հայաստանի կինոարտադրողներն ու ռեժիսորները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ և փորձ՝ միջազգային շուկայի պահանջներին համապատասխանելու, լեզվական, մշակութային և տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու համար։ Արդյունքում, հայկական կինոն հաճախ մնում է լոկալ շրջանակներում՝ չօգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը, համաշխարհային փառատոնների հնարավորությունները և համաֆինանսավորման գործիքները։

Կինոինդուստրիայի զարգացման համար անհրաժեշտ է նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության նոր մոդելների ներդրումը։ Պետությունը կարող է ստեղծել հարկային արտոնություններ, համաֆինանսավորման ծրագրեր, կրթական ու տեխնիկական ինկուբատորներ, որոնք կխթանեն մասնավոր ներդրումների ներգրավումը ոլորտ։ Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածը պետք է ակտիվորեն մասնակցի արտադրության, դիստրիբուցիայի և շուկայավարման գործընթացներին՝ ապահովելով նորարարություն, մրցակցային մոտեցում և շուկայի պահանջարկին հարմարեցված բովանդակություն։ Այս համագործակցությունը կարող է նաև նպաստել համատեղ արտադրությունների իրականացմանը՝ ներգրավելով Սփյուռքի և արտասահմանյան կինոարտադրողների ռեսուրսները։

Ուշադրության է արժանի նաև կինոյի դերը ժամանակակից հասարակության կրթական և սոցիալ-մշակութային կյանքում։ Կինոն կարող է ծառայել որպես հանրային կրթության, արժեքների ձևավորման, պատմական հիշողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության հզոր գործիք։ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել կինոդպրոցների, կինոկրթական ծրագրերի, ֆիլմային ակումբների, երիտասարդական մրցույթների և սեմինարների ցանց, որը կնպաստի նոր սերնդի ստեղծարարության զարգացմանը, կինոարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և ոլորտի մարդկային կապիտալի հզորացմանը։ Այս գործընթացը կարող է ապահովել նաև հասարակության լայն շերտերի ներգրավումը կինոարտադրության մեջ՝ ձևավորելով ստեղծարար արդյունաբերության ամբողջական էկոհամակարգ։

Հայկական կինոինդուստրիայի զարգացմանը խանգարում է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության անբավարարությունը, «հակապիրատական» մեխանիզմների թուլությունը, օրենսդրական անորոշությունները, որոնք հաճախ զսպում են ստեղծարարների նախաձեռնողականությունը և ներդրողների վստահությունը։

Կինոարտադրության ոլորտը նաև կարիք ունի օրենսդրության արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման, կինոժապավենների, սցենարների և այլ մտավոր արտադրանքի իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև նորարարությունը և ստեղծարարությունը խրախուսելուն։

Վերջապես, կարևոր է ընդգծել, որ կինոինդուստրիայի զարգացումը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն մշակութային վերածննդի, այլև տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության ամրապնդման հզոր գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս
Ամենադիտված