Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը Հայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակ Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ 

Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

2026 թվականի մայիսի 25–26-ը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացվում է ատոմային էներգետիկային նվիրված Երկրորդ միջազգային ուսանողական առաջնության՝ Global HackAtom-ի ազգային փուլը, որն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։

Global HackAtom-ը ատոմային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ուսանողական առաջնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը 24 ժամվա ընթացքում մշակում են ատոմային ոլորտի արդիական խնդիրների լուծումներ։

2026 թվականին ազգային փուլերն անցկացվում են 15 երկրներում՝ Հայաստանից և Սերբիայից մինչև Բրազիլիա և Հարավային Աֆրիկա։ Ազգային փուլերի հաղթող թիմերը իրենց նախագծերը կներկայացնեն Եկատերինբուրգում կայանալիք Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում անցկացվող մեծ եզրափակչում։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը, Երևանում «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը և Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը նախ շնորհակալություն հայտնեց Պլեխանովի համալսարանի ղեկավարությանը համագործակցության, հարթակ տրամադրելու և ուսանողների լայն մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար։ Իր ելույթում նա նաև ընդգծեց, որ «դեռևս 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակում, ձևակերպել է 17 նպատակներ։ Եթե դրանք դիտարկենք առարկայական, ակնհայտ է դառնում, որ այդ նպատակների մեծ մասն իրականում անհնար է իրականացնել առանց ատոմային տեխնոլոգիաների կիրառման, և առաջին հերթին՝ առանց ատոմային էներգետիկայի»։

Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց ռուսական տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային ատոմային ոլորտում։ «Հաճախ մենք լսում ենք, որ Ռուսաստանը չի արտադրում, օրինակ, iPhone-ն, սակայն մարդիկ մոռանում են, որ Ռուսաստանը կառուցում է ատոմային էլեկտրակայաններ ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է ամենաառաջատար ու եզակի տեխնոլոգիաների հեղինակն ու կրողը։ «Ռոսատոմ»-ը մեր հպարտությունն է, մեր ամեն ինչն է»։ Նա նաև հավելեց, որ բացի Եկատերինբուրգում կայանալիք եզրափակչին մասնակցելուց, մասնակիցներին սպասվում է կրթական ուղևորություն դեպի Արկտիկա՝ ատոմային սառցահատով։

Բուհի տնօրեն Թամարա Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Global HackAtom-ը պարզապես մրցույթ չէ, այլ միջազգային կրթական հարթակ, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդներին նորարարությունների, ինժեներական ստեղծագործության և կայուն զարգացման գաղափարների շուրջ։ Նա ընդգծեց, որ ատոմային տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն ոչ միայն էներգետիկայում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության թվային վերափոխման մեջ։

Հանդիսավոր բացման արարողությունից հետո մեկնարկեցին ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Ազգային հետազոտական միջուկային համալսարան ՄԻՖԻի Ատոմային էներգետիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի պետի տեղակալ Աննա Տերեխովան և ինտելեկտուալ կիբեռնետիկական համակարգերի բաժանմունքի պետի տեղակալ Գեորգի Նեպոմնյաշչիխը մասնակիցներին ներկայացրին ատոմային էլեկտրակայանների և միջուկային ռեակտորների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև ժամանակակից IT տեխնոլոգիաների դերը ատոմային ոլորտում։

Հայաստանի համար ատոմային էներգետիկայի ռազմավարական նշանակության և երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում դրա դերի մասին դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Առջևում մասնակիցներին սպասում են թիմային աշխատանքներ, գործնական առաջադրանքների մշակում և իրավիճակային խնդիրների լուծում։ Վաղը կհայտարարվի երկրորդ միջազգային ուսանողական առաջնության ազգային փուլի հաղթող թիմի կազմը, որն այս տարվա սեպտեմբերին կներկայացնի Հայաստանը Եկատերինբուրգում կայանալիք Գրանդ-ֆինալին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում
Ամենադիտված