Դուրովը քննադատեց ԵՄ-ին գրաքննության պատճառով
Աշխարհ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Եվրամիության հասցեին՝ մեղադրելով այն այն բանի համար, որ ԵՄ-ը պատժում է տեխնոլոգիական ընկերություններին ազատ խոսքը գրաքննելուց հրաժարվելու համար։ Ինչպես նշել է նա իր X հարթակում, ԵՄ-ը «սահմանում է անհնարին կանոններ՝ խստացնելով ճնշումը այն ընկերությունների վրա, որոնք չեն համաձայնվում լռորեն վերահսկել և սահմանափակել խոսքի ազատությունը»։
Դուրովի խոսքով՝ նման իրավիճակ արդեն եղել է Ֆրանսիայում, որտեղ իշխանությունները սկսել էին, ըստ նրա, «անհիմն քրեական հետապնդում» իր դեմ։ Նա պնդում է, որ պաշտոնական Փարիզը հետագայում առաջարկել է օգնություն՝ պայմանով, որ Telegram-ը «լուռ գրաքննի» խոսքի ազատությունը Ռումինիայում և Մոլդովայում։
Ավելի վաղ Դուրովը հայտարարել էր, որ համամիտ է լրագրող Քենդիս Օուենսի տեսակետին, ըստ որի՝ Ֆրանսիան կարող էր կապ ունենալ ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրկի դեմ տեղի ունեցած մահափորձի հետ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)